Այսօր

Նվիրիր գիրք Ահնիձոր գյուղի դպրոցին

  10 Դեկտեմբեր 2021  101 դիտում
Նվիրիր գիրք Ահնիձոր գյուղի դպրոցին

Ամանորին ընդառաջ «Մեկ գիրք» միջոցառման հեղինակ Կարեն Արղամանյանը նախաձեռնել է գրքահավաքություն հայ անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրի՝ Լոռու մարզի Ահնիձոր գյուղի դպրոցի գրադարանը համալրելու նպատակով։

Գրքահավաքության համար նախաձեռնության հեղինակներն ակնկալում են բոլոր շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը՝ դպրոցի գրապահոցի համալրման գործում։ Ցանկալի է` գրքերը լինեն նոր կամ լավ պահպանված վիճակում:

Կրթության մակարդակի բարձրացմանը միտված այս բարեգործական նախաձեռնությանը միանալու և գյուղական գրադարանին գրքեր նվիրաբերելու ցանկություն ունեցողները կարող են կապ հաստատել միջոցառման հեղինակ Կարեն Արղամանյանի հետ (հեռ.՝ 033 550663,091 152637, էլեկտրոնային փոստ՝ karghamanyan@gmail.com) մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, որից հետո կազմակերպիչները Ձմեռ պապի հետ մեկնելու են Ահնիձոր գյուղ։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ