Այսօր

Երիտասարդական կազմակերպությունները կարող են հանդես գալ Երևանում և ՀՀ մարզերում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ իրականացնելու նախաձեռնությամբ

  10 Դեկտեմբեր 2021  198 դիտում
Երիտասարդական կազմակերպությունները կարող են հանդես գալ Երևանում և ՀՀ մարզերում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ իրականացնելու նախաձեռնությամբ

2022 թվականին նշվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության հոբելյանական տասը տարին, նույն թվականի մարտի 20-ին նշվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը և մեկնարկելու է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում:

Այս նպատակով, Երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է՝ հանդես գալ 2022 թվականի մարտ և ապրիլ ամիսներին Երևանում և ՀՀ մարզերում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ իրականացնելու նախաձեռնությամբ:

Միջոցառումներ կազմակերպելու դեպքում՝ նախատեսվող միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը. խորագիր, կազմակերպող հաստատություն, անցկացման վայր, օր և ժամ ուղարկել հետևյալ էլ հասցեին՝ youth@escs.am , մինչև 2022 թվականի հունվարի 10-ը ներառյալ:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ