Այսօր

Ավիատոմսերի վաճառքի մասնագետ

  10 Դեկտեմբեր 2021  27 դիտում
Ավիատոմսերի վաճառքի մասնագետ

SoftConstruct-ը նոր թիմակից է փնտրում։

Վերջնաժամկետ՝ 26 Դեկտեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Վաճառքի/սպասարկման կազմակերպում

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Դու պատրա՞ստ ես հայտնվել Մաջենտայում և դառնալ մեր նոր Ավիատոմսերի վաճառքի մասնագետը:

SoftConstruct-ը նոր թիմակից է փնտրում։

Աշխատանքային պարտականություններ

  • Կատարել Amadeus, Sabre և այլ համակարգերի միջոցով ավիատոմսերի ամրագրում, դուրսգրում, փոփոխություն, վերադարձ և այլն
  • Իրականացնել ավիատոմսերի գնի մոնիթորինգ և դրանց համադրումը առկա գնային քաղաքականության հետ
  • Կատարել ավիատոմսերի վաճառքի հետ կապված հաճախորդների զանգերի սպասարկում և ապահովել պատշաճ նամակագրություն
  • Տրամադրել ավիատոմսերի ընտրության հետ կապված մասնագիտական խորհրդատվություն
  • Կազմել հաշվետվություններ (ըստ գործատուի պահանջի) և կատարել այլ պարտականություններ

Անհրաժեշտ հմտություններ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ավիատոմսի վաճառքի ոլորտում
  • Համակարգչային գիտելիքներ
  • Անգլերեն լեզվի լավ իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում
  • Քեզ դո՞ւր է գալիս սովորել, աշխատել և կյանքից հաճույք ստանալ
  • Մաջենտան քո սիրած գո՞ւյնն է
  • Որքա՞ն արագ ես անցնում մտքից դեպի գործողություն
  • Եթե դու պատասխանել ես «այո» այս հարցերից առնվազն երկուսին, ապա մենք իդեալական տարբերակ ենք քեզ համար։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Լրացուցիչ տեղեկություն

Ստուգիր մանրամասները և դարձիր Մաջենտա՝ Վեբկայք:
Հաջողությո՛ւն ենք ցանկանում։ Խաղը սկսվե՛ց։

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

Amadeus ամրագրման համակարգ

Sabre ամրագրման համակարգ

Անձնական հմտություններ

Ժամանակի կառավարում

Ուշադիր

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ