Այսօր

Գլխավոր գործադիր տնօրեն

  10 Դեկտեմբեր 2021  42 դիտում
Գլխավոր գործադիր տնօրեն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փնտրում է Գլխավոր գործադիր տնօրեն:


Վերջնաժամկետ՝
09 Հունվար 2022
Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Ադմինիստրատիվ/օֆիսային
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Հաստատություն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
Թափուր հաստիք՝ Գլխավոր գործադիր տնօրեն

Գլխավոր գործադիր տնօրենը պատասխանատու է հիմնադրամի գործունեության բոլոր ուղղությունների, թիմի կառավարման, բոլոր ռեսուրսները` զոհված, անհետ կորած և հաշմանդամ զինվորներին և նրանց ընտանիքներին կայուն և հավասարաչափ փոխհատուցման տրամադրմանն ուղղելու համար, որը հիմնադրամի գլխավոր նպատակն է։
Գլխավոր գործադիր տնօրենը հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին։

Աշխատանքային պարտականություններ

Գլխավոր գործադիր տնօրենը պատասխանատու է հիմնադրամի ռազմավարության և գործառնությունների իրականացման համար, որոնք ամրագրված են հիմնադրամի օրենսդրությամբ և հաստատված են Հոգաբարձուների խորհրդի կողմից, պետական մարմինների, աշխատակիցների, շահառուների, հովանավորների և այլ արտաքին շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների, ռիսկերի կառավարման համար՝ կիրառվող օրենքների, ընացակարգերի և ներքին ակտերի պահպանմամբ։

Աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ դրույթներով․

  • հիմնադրամի գործունեության վերահսկման, ռազմավարական կառավարման ապահովում և ընդհանուր կառավարման վերահսկում;
  • հիմնադրամի նպատակների իրականացմանն ուղղված ռազմավարության մշակում;
  • հիմնադրամի ֆինանսական գործունեության կառավարում և բյուջեյի իրականացում՝ հաստատված Հոգաբարձուների խորհրդի կողմից;
  • հաշվեկշռի, այդ թվում՝ լիկվիդայնության և ֆինանսավորման վարչարարական գործունեության ապահովում՝ հաշվի առնելով հավանական ռիսկերն ու Հոգաբարձուների խորհրդի հաստատած բյուջեն, որի նպատակը ներդրումների առավելագույն արդյունավետության ապահովումն է;
  • բիզնեսի վերականգնման պլանների մշակում և թարմացում;
  • ռիսկերի ողջ սպեկտրում առաջացող խնդիրների ժամանակին հայտնաբերում և գնահատում, առաջարկների տրամադրում Հոգաբարձուների խորհրդին;
  • զեկույցների և հաշվետվությունների հստակության և լիարժեքության ապահովում՝ վերահսկման, իրազեկման և աուդիտի նպատակով;
  • բոլոր օրենքներին, կարգավորումներին և ներքին ակտերին հիմնադրամի գործունեության համապատասխանության ապահովում;
  • արտաքին աուդիտորների հետ համագործակցություն՝ ռիսկերի արդյունավետ կառավարման և ներքին վերահսկողության ապահովման նպատակով՝ ներառյալ աուդիտորների հանձնարարականների կատարումը;
  • թիմի կառավարում, տեսլականի, օրինակ ծառայող ղեկավարի կերպարի ձևավորում;
  • մարդկային կապիտալի արդյունավետ կառավարում՝ ներառյալ աշխատակիցների բարձր մոտիվացիայի պահպանում, աշխատակիցների հմտությունների և ունակությունների զարգացում և պլանավորում, աշխատանքային գործուննեության կառավարում և փոխարինելիության ապահովում;
  • փոփոխությունների և բարելավման խթանում՝ ապահովելով ամենաբարձր չափանիշերը, այն է՝ թափանցիկություն, պատասխանատվություն և շահառուներին ազնիվ արդյունքների տրամադրում;
  • աճի, Հոգաբարձուների խորհրդի հետ համաձայնեցված գործողությունների և խորհրդատվության ապահովում;
  • արտաքին գործընկերների և լրատվամիջոցների հետ շփման մեջ հիմնադրամի անունից ներկայանալը, մարքեթինգային արշավների, հասարակայնության հետ կապերի, դիրքավորման ապահովում, աշխատանք հովանավորների հետ, բարեգործական և միջոցների հավաքագրման միջոցառումների կազմակերպում;
  • պետական կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ առողջ հարաբերությունների կառուցում։

Անհրաժեշտ հմտություններ

  • բարձրագույն կրթություն էկոնոմիկայի, ֆինանսների, իրավաբանության կամ հարակից ոլորտում;
  • վերջին 5 տարում գործադիր տնօրենի աշխատանքային փորձ ֆինանսական ոլոտում, այդ թվում՝ հաշվեկշռի և դրա հետ կապված ռիսկերի վերաբերյալ գիտելիքներ;
  • կառավարման գերազանց հմտություններ;
  • ներանձնային շփման գերազանց հմտություններ, կազմակերպչական, պլանավորման և խնդիրների լուծման կարողություն;
  • մարդկանց կառավարման և լիդերի գերազանց հմտություններ, թիմի արդյունավետ կառավարման, ոգեշնչման և համախմբան ունակություն;
  • գրավոր և բանավոր շփման գերազանց կարողություններ, արտաքին գործընկերներին, հովանավորներին և լրատվամիջոցներին ներկայանալու հմտություն;
  • ներդրումների վերաբերյալ խորը գիտելիքներ;
  • գումարի հավաքագրման ոլորտում կամ հովանավորների հետ աշխատանքային փորձը նախընտրելի է;
  • ակտուարի փորձառություն, ապահովագրության և/կամ կենսաթոշակային ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն;
  • աշխատանքային փորձը հասարակական կազմակերպությունում կդիտվի որպես առավելություն։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ

Լրացուցիչ տեղեկություն

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ info@818.consulting էլ. hասցեին` Վերնագիր (Subject) դաշտում գրելով հաստիքի անվանումը։

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

Կառավարական հարաբերություններ

Բիզնես-գործընթացների օպտիմալացում

Անձնական հմտություններ

Առաջնահերթությունները որոշելու կարողություն

Առաջնորդության հմտություններ

Բանակցությունների հմտություններ

Ժամանակի կառավարում

Կոնֆլիկտի հարթում

Թիմի կառավարում

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ