Այսօր

Սարքավորումների սպասարկման մասնագետ

  10 Դեկտեմբեր 2021  60 դիտում
Սարքավորումների սպասարկման մասնագետ

Ucom ընկերությանն անհրաժեշտ է սարքավորումների սպասարկման մասնագետ:

Վերջնաժամկետ՝ 22 Դեկտեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Ընդհանուր/մասնագիտական/այլ ծառայություններ

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Ucom ընկերության կարևորագույն նպատակներից է ժամանակակից նորարարությունները հասանելի դարձնել մեր հաճախորդներին: Կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներն ու ինովացիաները` մենք ձգտում ենք ստեղծել ապագայի ծառայությունները:

Մենք փնտրում ենք Սարքավորումների սպասարկման մասնագետի, ով տիրապետելով սարքավորումների, տեխնիկայի մասին գիտելիքների, իրականացնելու է սարքերի կոնֆիգուրացիա, ակտիվացում, տվյալների փոփոխություն/պահպանում և ծրագրային այլ հնարավոր կարգավորումներ:

Սիրով սպասում ենք ընդունել Ձեզ մեր կենսուրախ, նորարար և մոտիվացված U! թիմում:

Աշխատանքային պարտականություններ

  • Տրամադրել հաճախորդներին տեխնիկական խորհրդատվություն հետվաճառքային սպասարկման փուլում,
  • Իրականացնել սարքերի կոնֆիգուրացիա, ակտիվացում, տվյալների փոփոխություն/պահպանում և ծրագրային այլ հնարավոր կարգավորումներ,
  • Իրազեկ լինել ապրանքների նոր բնութագրերի մասին, համեմատել ապրանքների առանձնահատկությունները և տեղեկացնել հաճախորդներին՝ ըստ անհրաժեշտության,
  • Սպասարկման կենտրոնների և զանգերի կենտրոնի աշխատակիցներին, ըստ անհրաժեշտության, տրամադրել սարքավորման խնդիրների հնարավոր լուծման ուղղություններ

Անհրաժեշտ հմտություններ

  • Աշխատանքային փորձը հաճախորդների սպասարկման և հեռահաղորդակցման ոլորտում կդիտվի առավելություն
  • Հեռախոսների, համակարգիչների, աքսեսուարների մասին խորքային գիտելիքներ
  • Բանակցման, վաճառքի և իրավիճակը ներկայացնելու հմտություններ
  • MS Office ծրագրային փաթեթով (Word, Excel, Power Point, Outlook) և ինտերնետում աշխատելու հմտություններ
  • Ռուսերեն և անգլերեն հաղորդակցման հմտություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել career@ucom.am էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի և մարզի անվանումը՝ (օր.՝ Սարքավորումների սպասարկման մասնագետ):  

Հարցազրույցի կհրավիրվեն միայն անհրաժեշտ հմտություններին համապատասխան անձինք: 

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

Տեխնիկական գիտելիքներ / իրավասություն

Անձնական հմտություններ

Ներկայացման հմտություններ

Communication

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ