Այսօր

Օֆիս մենեջեր

  10 Դեկտեմբեր 2021  79 դիտում
Օֆիս մենեջեր

Դոպինգ գովազդային ընկերությունը փնտրում է օֆիս մենեջերի:

Վերջնաժամկետ՝ 30 Դեկտեմբեր 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Ադմինիստրատիվ/օֆիսային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Դոպինգ գովազդային ընկերությունը փնտրում է օֆիս մենեջերի, որը պատասխանատու կլինի գրասենյակի ադմինիստրատիվ աշխատանքի համար: Աշխատանքային պարտականությունների մեջ մտնում են ընկերության ծառայություններով հետաքրքրվող անձանց ինֆորմացիայի տրամադրումից սկսած (հեռախոսազանգեր և նամակներ), մինչև գրասենյակի համար գնումների կատարում, գրասենյակի պրոֆեսիոնալ և տեխնիկական հագեցվածության ապահովում և այլն:

*Աշխատանքային փորձը պարտադիր է:

**Նախընտրելի տարիքային շեմը՝ 25+:

Աշխատանքային պարտականություններ

  • Գրասենյակի անխափան աշխատանքի ապահովում,
  • Հեռախոսազանգերի ընդունում, այցելուների սպասարկում և հյուրասիրություն,
  • Հանդիպումների և ժողովների օրակարգերի կազմում,
  • Նամակների և պաշտոնական գրությունների պատրաստում,
  • Գրասենյակի համար անհրաժեշտ պարագաների գնումներ,
  • Գրասենյակի պրոֆեսիոնալ և տեխնիկական հագեցվածության ապահովում,
  • Աշխատակիցների վերապատրաստում,
  • Ներքին միջոցառումների կազմակերպում,
  • Աշխատակիցների արձակուրդների և բացակայությունների համակարգում,
  • ClickUp գործիքի ղեկավարում և զեկուցում,
  • Գրասենյակի կոմունալ ծախսերի վճարում,
  • Տեղեկատվության հավաքարագրում, տվյալների բազայի համակարգում և թարմացում,
  • Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և կառավարում,
  • Աջակցություն ընկերության բոլոր բաժիններին,
  • Գործուղումների համար կացարանի, թռիչքի տոմսի ամրագրում և այլ կազմակերպչական հարցեր,
  • Գլխավոր տնօրենի այլ հանձնարարականների կատարում:

Անհրաժեշտ հմտություններ

  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • համակարգչային հմտություններ,
  • գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ,
  • բարձր մակարդակի սպասարկման հմտություններ,
  • միջանձնային փոխհարաբերություններ հաստատելու կարողություն,
  • թիմային աշխատանքի հմտություններ,
  • պատասխանատվության զգացում,
  • հստակ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • ClickUp գործիքի իմացությունը խրախուսվում է։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@doping.am էլ. հասցեին:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

MS Word

MS PowerPoint

Հաշվետվությունների կազմում

Slack

Հաշվետվություն գրել

Գործնական նամակագրություն

Անձնական հմտություններ

Գրավոր հաղորդակցության հմտություններ

Դրական վերաբերմունք

Խնդիրների լուծում

Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն

Թիմում աշխատելու ունակություն

Կազմակերպչական հմտություններ

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ