Այսօր

Կահույքի խանութ-սրահի գլխավոր մենեջեր

  10 Դեկտեմբեր 2021  113 դիտում
Կահույքի խանութ-սրահի գլխավոր մենեջեր

Ընկերությանն անհրաժեշտ է փորձառու թեկնածու՝ կահույքի մեծ խանութ-սրահի գլխավոր մենեջերի հաստիքի համար:

Վերջնաժամկետ՝ 08 Հունվար 2022

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Վաճառքի/սպասարկման կազմակերպում

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Ընկերությանն անհրաժեշտ է փորձառու թեկնածու՝ կահույքի մեծ խանութ-սրահի գլխավոր մենեջերի հաստիքի համար:

Աշխատանքային պարտականություններ

  1. Ապահովել խանութ-սրահի դասավորվածությունը և ընդհանուր տեսքը
  2. Որոշել ապրանքների վաճառքին նպաստող ցուցադրման ձևերը և ապահովել ներկայացվածությունը սրահներում
  3. Ներկայացնել հաճախորդներին վաճառվող տեսականին և ապրանքի առանձնահատկությունները
  4. Խորհրդատվություն տրամադրել հաճախորդին ապրանքների պատվիրման, առաքման և վճարումների կարգերի վերաբերյալ
  5. Օժանդակել հաճախորդին իր պահանջներին համապատասխանող կահույքի ընտրության և պատվիրման հարցում
  6. Ձևակերպել հաճախորդի վաճառքը և պատվերը
  7. Կատարել խանութ-սրահի տնօրենի կողմից աշխատանքային այլ հանձնարարականներ

Անհրաժեշտ հմտություններ

  1. Վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման հմտություններ ու գիտելիքներ
  2. Ապրանքատեսակների պատշաճ դասավորվածության գիելիքներ
  3. Բանակցություններ վարելու հմտություն
  4. Հաղորդակցման հմտություններ, շփման ճկունություն
  5. Վաճառքների զարգացման ձգտում
  6. Թիմում աշխատելու ունակություն
  7. Լեզուների իմացություն՝ Հայերեն (գերազանց), Ռուսերեն (բավարար), Անգլերեն (ցանկալի է)
  8. Համակարգչային գիտելիքներ` Word, Excel (ցանկալի է)
  9. Աշխատանքային փորձ` Առնվազն 1 տարի վաճառքի ոլորտի համանման հաստիքում (ցանկալի է կահույքի վաճառքի ոլորտում)

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

Տվյալ հաստիքին հավակնելու դեպքում անհրաժեշտ է Ձեր CV (Ռեզյումե)-ն կոնտակտային տվյալներով ուղարկել info@sinticare.am  էլ.փոստի հասցեյին: Մենք կուսումնասիրենք այն և կապ կհաստատենք Ձեզ հետ:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Անձնական հմտություններ

Պատասխանատվության զգացում

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ