Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Հասարակական

«Երեխաներից սովորում եմ ապրել ներկայի մեջ»․ Աստղիկ Հարությունյանը «խոխա» արշավներ է կազմակերպում


21 Դեկտեմբեր 2021

«Արի» արշավներ

2020թ․–ի մայիսին հիմնեցի «Արի» արշավական ակումբը, որի գաղափարը վաղուց ունեի։ Զբոսավար եմ ու միշտ ցանկացել եմ մարդկանց «ուրիշ Հայաստանը» ցույց տալու հնարավորություն ունենալ։ Նկատի ունեմ՝ ոչ միայն զբոսաշրջային հայտնի վայրերը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված լոքդաունի ընթացքում սկսեցի ինքս արշավներ գնալ, հետո քիչ–քիչ հետս տանել ընկերներիս։ Հենց նրենք ինձ խորհուրդ տվեցին՝ ինչո՞ւ չես ուզում այլ մարդկանց էլ տանել։ Ֆեյսբուքյան էջում գրառում արեցի ու կազմակերպեցի առաջին արշավս՝ 15 մարդու մասնակցությամբ։