Այսօր

«ՌԱՊՈՒՆՑԵԼԸ»․ Պատանի հանդիսատեսի թատրոնի ամանորյա անակնկալը փոքրիկ թատերասերներին

  23 Դեկտեմբեր 2021  274 դիտում
«ՌԱՊՈՒՆՑԵԼԸ»․ Պատանի հանդիսատեսի թատրոնի ամանորյա անակնկալը  փոքրիկ թատերասերներին

Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ փոքրիկների կողմից սպասված «Ռապունցելը» ներկայացման փակ դիտումը, որին հաջորդեց ներկայացման պրեմիերան։

1 ժամ տևողությամբ գունեղ ներկայացումն ուղեկցվում է  երաժշտական և պարային կատարումներով, ինչն  էլ ավելի  հետաքրքիր և ռիթմիկ էր դարձնում ներկայացման ընթացքը։

Գրիմ Եղբայրների հեղինակած համանուն հեքիաթի հիման վրա բեմադրված «Ռապունցելը» ներկայացման  բեմականացման հեղինակն է  Նարեկ Մանուչարյանը, իսկ բեմադրող ռեժիսորը՝  ՀՀ Ժողովրդական արտիստ  Հրաչյա Գասպարյանը։ Բեմանկարչությունն իրականացրել  է Անտոն Քեշիշյանը,վերջինիս մտահղացման  մի մասի՝ մասնավորապես կոստյումների հատվածը կյանքի է կոչել դիզայներ- մոդելավորող Քնքուշ Մալխասյանը։ Պարային  տեսարանների բեմադրության հեղինակն է խորեոգրաֆ Կարեն Խաչատրյանը։ Գլխավոր կերպարներին մարմնավորում են թատրոնի երիտասարդ դերասաններ  Ցողիկ Մարտիրոսյանը, Սեյրան Մովսիսյանը և հրավիրյալ դերասանուհի Կարինե Եսայանը։

 Փակ դիտմանը ողջույնի խոսքով հանդես եկավ թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, ով շնորհակալություն հայտնեց թատրոնի ողջ անձնակազմին անմնացորդ նվիրումի և ներկայացումն իրականություն դարձնելու համար, ինչպես նաև  ուրախությամբ ընդգծեց՝ թատրոնը ջանացել է ամանորին  ընդառաջ եւս մեկ հետաքրքիր ներկայացմամբ համալրել  խաղացանկը։ է․Թորոսյանը հույս հայտնեց, որ հետաքրքիր մտահաղացումները, լուսային և ձայնային ինքնատիպ լուծումները կնպաստեն որպեսզի ներկայացման  կարեւոր ասելիքը  էլ ավելի պարզ կերպով հնարավո­ր լինի հասցնել պատանի հանդիսատեսին։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ