Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Հասարակական

Հայ երիտասարդները մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին և արժանացել մրցանակների


27 Դեկտեմբեր 2021

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվել են Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների ծրագրի համաձայն։

Խաղերը կայացել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ և Միջազգային դելփյան կոմիտեի հովանու ներքո։

ԱՊՀ անդամ երկրների հոբելյանական 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին մասնակցել են համագործակցության 9 երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն և Ադրբեջանի Հանրապետություն: Երկրների պատվիրակությունների կազմում ընդգրկված էր 729 մասնակից։ ԱՊՀ արվեստի 45 ականավոր գործիչներ դարձել են ժյուրիի անդամներ։

Մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, ակադեմիական, ժողովրդական և էստրադային երգեցողություն, ժողովրդական և ժամանակակից պար, կրկեսային արվեստ, ժողովրդական և փողային գործիքներ՝ բաժանված տարիքային խմբերի։ Ընդհանուր առմամբ խաղարկվել է մրցանակների 27 հավաքածու։

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրել են Ծովինար Հովհաննիսյանը (ժողովրդական գործիքներ), Լևոն Ջավադյանը (ակադեմիական երգեցողություն), Մուրադ Հակոբյանը (ժողովրդական պար), Հարություն Շախկյանը (փողային գործիքներ), Վրեժ Կիրակոսյանը (էստրադային երգեցողություն) և Ավետիս Գինոսյանը (կրկեսային արվեստ)։

Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է բոլոր անվանակարգերում և թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ նվաճելով երեք 1-ին մրցանակ, երեք 2-րդ մրցանակ, ութ 3-րդ մրցանակ, տասնութ մասնակից էլ արժանացել է հատուկ դիպլոմի։

Տեղեկացնենք, որ ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին մասնակցած հայ երիտասարդ հաղթողների անունները կհայտարարվեն դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 3):

Տեղի կունենա մրցանակաբաշխության արարողություն և գալա համերգ՝ մրցանակակիրների մասնակցությամբ:

Լրահոս

Օրացույց

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին

19 Մարտ 2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31 Դեկտեմբեր 2022

«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնող խումբը կրկին Արցախում է

30 Դեկտեմբեր 2022