Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

«Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» միջոցառման շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթ


08 Հունիս 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «ԵՔ-ԴՄ-ԹԼՄ 04/22» ծածկագրով «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է ARMEPS (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ARMEPS էլեկտրոնային համակարգի միջոցով (www.armeps.am) մինչև 2022 թվականի հունիսի 15-ը, ժամը՝ 12:00-ն։

Դրամաշնորհի մրցույթի փաստաթղթային փաթեթին, հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար այցելեք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/12732:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` ARMEPS համակարգի միջոցով, 2022 թվականի հունիսի 15-ին, ժամը՝ 12:00-ն։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Անուշ Մխիթարյանին։

Հեռախոս` +374 10 599 642

Էլ. փոստ` Anush.Mkhitaryan@escs.am
 

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023