Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

FYCA-ն կազմակերպում է անգլերենի անվճար դասընթացներ երիտասարդների համար


16 Հունիս 2022

Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը (Federation of Youth Clubs of Armenia - FYCA) վերսկսում է անգլերենի ակումբի աշխատանքները՝ կազմակերպելով անգլերենի անվճար դասընթացներ։

Ակումբի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին ձեռք բերել գործնական գիտելիքներ բիզնես անգլերենի և հարակից այլ ոլորտներում, զարգացնել մասնակիցների խոսակցական անգլերենի մակարդակը, նպաստել բառապաշարի հարստացմանը և կիրառմանը: Ակումբի ընթացքում կքննարկվեն տարատեսակ թեմաներ, որոնք կընտրվեն մասնակիցների և ակումբավարի համաձայնությամբ՝ հաշվի առնելով մասնակիցների նախապատվությունները և առաջնահերթությունները:

Ակումբն իրականացվելու է բիզնես անգլերենի փորձառու մասնագետի կողմից, ով աշխատում է ՀՀ շուկայի առաջատար ընկերությունների հետ:

Ակումբի քննարկումները իրականացվելու են Երիտասարդական ակումբների դաշնության գրասենյակում։

Ակումբի շրջանակներում քննարկվող թեմաների օրինակներ են՝

  • միջմշակութային հաղորդակցություն,
  • մարքեթինգ և գովազդ,
  • սոցիալական ձեռնարկատիրություն,
  • կոնլֆիկտների կառավարում,
  • բիզնես գործուղում,
  • մրցակցություն և առաջնորդություն,
  • մարդկային ռեսուրսների կառավարում և այլն:

Թեմաների հետ կապված հետագա մանրամասները կներկայացվեն ակումբի անդամներին:

Ակումբում դասընթացները կսկսեն ժամը 19:30-ին։

Եթե ցանկանում եք միանալ ակումբին, ապա լրացրեք դիմում-հայտը    https://cutt.ly/av4IUPw և միացեք մեզ:

Դիմումների վերջնաժամկետը՝ սթ հունիսի 22։

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023