Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սկսում է «Երիտասարդ առաջնորդների ակադեմիա» ծրագիրը


27 Հունիս 2022

Հայկական Կարմիր խաչի ընկերության «Երիտասարդ առաջնորդների ակադեմիան» առաջին անգամ իր դռներն է բացում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում բնակվող 16-ից 25 տարեկան երիտասարդ նախաձեռնողների համար, տալով նրանց հնարավորություն հանդես գալու համայնքային խնդիրները լուծելու նորարական գաղափարներով:

Լուծումները պետք է սերտորեն առնչվեն Կայուն զարգացման նպատակերի (SDGs) հետ, ինչպես օրինակ՝ նվազեցնել անհավասարությունը, բարելավել կրթությունը, խթանել զբաղվածությունը, լուծել կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները, պաշտպանել «Երկիր» մոլորակը և այլն: 

Մասնակցության համար լրացրեք դիմումը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/PMmr6UnDjFnrvxzSA:
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 3-ը, ժամը 23:59-ը:

Ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո 20 լավագույն գաղափարների հեղինակներն Աղվերանում հուլիսի 18-22-ը կմասնակցեն 5-օրյա ճամբարի:

Ամենահեռանկարային և նորարարական գաղափարներին կտրամադրվեն դրամաշնորհներ և մենթորական աջակցություն՝ գաղափարների իրականացման համար:

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 060625069

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023