Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

Բիզնեսի բացառիկ հնարավորություն Հայաստանի երիտասարդ ձեռներեցներին


25 Հուլիս 2022

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, ՎայոցՁորի,  Կոտայքի և Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն:

Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը շարունակաբար վերանայում է այս ծրագրի մոդելը ինտեգրելով նոր մոտեցումներ և մեթոդներ՝ երիտասարդ ձեռներեցներին համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:

Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`

ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական
դասընթացին:
ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
ՓՈՒԼ 5. Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:
 
Դիմումները կարող եք լրացնել մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը` անցնելով հետևյալ հղմամբ https://forms.gle/X6Yi3MxanhAyDKgZA:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077-54-44-12 հեռախոսահամարով կամ անցնել հետևյալ հղմամբ՝ https://www.jinishian.org/hy/announcement-yba-2023-2024-arm:
 

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023