Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

Մեկնարկում է «Զբաղվածության և ձեռնարկատիրության լաբորատորիաները» ծրագիրը


19 Օգոստոս 2022

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն մեկնարկում է «Կանանց և երիտասարդների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Զբաղվածության և ձեռնարկատիրության լաբորատորիաները»։

Լաբորատորիաների նպատակն է խթանել Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզում և Երևանում բնակվող կանանց ու երիտասարդների սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդումը և զարգացումը` դասընթացների և նրանց զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժի հզորացման միջոցով:

«Զբաղվածության և ձեռնարկատիրության լաբորատորիաները» 2,5 ամիս տևողությամբ կարողությունների զարգացման դասընթացներ են: Դասընթացներին լիարժեք մասնակցած շրջանավարտները հնարավորություն կունենան անցնելու աշխատանքի կամ հիմնելու իրենց սեփական բիզնեսը:

Դասընթացները կիրականացնեն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից վերապատրաստված դասընթացավարները Եղվարդ, Արարատ, Արմավիր և Երևան համայնքներում:

Այսպիսով, եթե դու՝

  • 18-60 տարեկան ես և բնակվում ես Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում կամ Երևան քաղաքում,
  • Փնտրում ես աշխատանք,
  • Ցանկանում ես զարգացնել աշխատանք գտնելու և ձեռնարկատիրական հմտություններդ,
  • Ցանկանում ես ստանալ իրական աշխատանքի հրավեր կամ հիմնել սեփական բիզնեսդ,

ապա, դիմի’ր այս հնարավորությանը:

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 29, 2022։

Վայր՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզեր և Երևան քաղաք

Ծրագրի տևողություն ՝ Սեպտեմբեր 2022 –նոյեմբեր 2022

Դասերի հաճախականություն՝ 2,5 ամիս, շաբաթական 2 դաս

Դասերի տևողությունը՝ 3 ժամ

Լրացրո’ւ հայտադիմումն այստեղ՝ https://tinyurl.com/y8tded62:

Մանրամասների համար այցելի’ր կից հղմամբ՝ https://tinyurl.com/2pc5fehs:

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023