Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

Դրամաշնորհային մրցույթ Երիտասարդական կենտրոնի/միջավայրի գործունեության ուղեցույցի մշակման նպատակով


30 Օգոստոս 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «ԵՔ-ԴՄ-ԵՄՈՒ 03/22» ծածկագրով «Երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցի մշակում» դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է ARMEPS (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ARMEPS էլեկտրոնային համակարգի միջոցով (www.armeps.am) մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 11:00-ը։

Դրամաշնորհի մրցույթի փաստաթղթային փաթեթին, հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ՝  https://escs.am/am/news/13603:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` ARMEPS համակարգի միջոցով, 2022 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը՝ 11:00-ին։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Արմենուհի Պետրոսյանին։

Հեռախոս` +374 10 599 642

Էլ. փոստ` armenuhi.petrosyan@escs.am  
 

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023