Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

«Սոցիալ-Դեմոկրատիայի Ակադեմիա Տավուշ 2022» սեմինարին մասնակցելու հրավեր


06 Սեպտեմբեր 2022

Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը և Սոցիալ Դեմոկրատիայի պլատֆորմը հրավիրում են մասնակցելու «Սոցիալ-Դեմոկրատիայի Ակադեմիա Տավուշ 2022» սեմինարին:

Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին և 18-ին, Իջևան քաղաքում, ժամը 10։00-18։00-ն։

Սեմինարին կարող ես մասնակցել, եթե․

  • 16-30 տարեկան ես,
  • Տաշվուշի մարզից ես,
  • հետաքրքրված ես համայնքային ակտիվ կյանքով,
  • ցանկանում ես զարգացնել քո գիտելիքները,
  • ունես պատասխանատվության զգացում։

Սեմինարի ընթացքում կքննարկվեն․

  • Ի՞նչ է ազատությունը, արդարությունն ու համերաշխությունը,
  • Տավուշի համայնքների ներկա մարտահրավերները,
  • Ի՞նչ է քաղաքական գաղափարախոսությունը,
  • Ի՞նչ է սոցիալ-դեմոկրատիան:

«Ապագային արհեստանոց» վարժության միջոցով համայնքային խնդիրների հիման վրա կմշակվեն դրանք լուծելու իրատեսական գաղափարներ։
 
Սեմինարի մասնակիցները հնարավորություն կստանան հետագայում իրենց համայնքային գաղափարներով դիմել ֆինանսավորման և գաղափարների իրականացման համար։
 
Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1FAIpQLScq5so.../viewform:
 

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023