Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպում ազգային մակարդակով՝ ներառելով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին» թեմայով


19 Սեպտեմբեր 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «ԵՔ-ԴՄ-ԺՔՄ-07/22» ծածկագրով «Ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպում ազգային մակարդակով՝ ներառելով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին» դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է ARMEPS (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ARMEPS էլեկտրոնային համակարգի միջոցով (www.armeps.am) մինչև 2022 թվականի սեպտեմբերի 29-ը, ժամը՝ 11:00-ը։

Դրամաշնորհի մրցույթի փաստաթղթային փաթեթին, հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/13765:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` ARMEPS համակարգի միջոցով, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը՝ 11:00-ին։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Վերոնիկա Խորասանյանին։

Հեռախոս` +374 10 599 641

Էլ. փոստ` veronika.khorasanyan@escs.am   
 

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023