«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Հզորացնելով ճարտարագիտությունը» դասընթացների շարքի շրջանակում հայտարարվում է
«Հետազոտական նախագծերի նախատիպավորման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունման մեկնարկը:
Դասընթացն իրականացվելու է PMI Science գիտահետազոտական կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում (հասցեն՝ ք․ Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ 13-րդ մասնաշենք)։
Դասընթացների տևողությունը 4 շաբաթ է, շաբաթական 2 դաս, յուրաքանչյուրը՝ 2,5 ժամ։ Մեկնարկը՝ դեկտեմբերի 5։
Այս դասընթացը նախատեսված է տեխնոլոգիական ոլորտի ասպիրանտուրայի ուսանողների, ասպիրանտների, գիտական աշխատողների, հետազոտողների և գիտնականների համար։
Տեղերը սահմանափակ են: Մասնակիցների ընտրությունը կիրականացվի հարցազրույցի հիման վրա՝ ըստ առաջնայնության:
Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։
Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել
մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը, ժ․ 23։59 (Երևանի ժամանակով)՝ լրացնելով առցանց
հայտաձևը:
Դասընթացի նպատակն է ներկայացնել հետազոտական նախագծերի նախատիպավորման (Prototyping) կարևորությունը, ծանոթացնել նախատիպավորման համար կիրառվող հիմնական սարքա-ծրագրային գործիքակազմերին, ինչպես նաև Հայաստանում առկա նախատիպավորման հնարավորություններին։
Դասընթացը նախատեսված է տեխնոլոգիական ոլորտի ասպիրանտուրայի ուսանողների, ասպիրանտների, գիտական աշխատողների, հետազոտողների և գիտնականների համար, ովքեր ցանկանում են իրենց հետազոտական մշակումները նախ վերածել լաբորատոր նախատիպերի, ապա արտադրական մոդելի։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան նախատիպավորման մեթոդներին և ժամանակակից գործիքներին։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառմամբ մասնակիցները կկարողանան ճշգրիտ գնահատել և ընտրել իրենց նախագծերի նախատիպավորման համար առավել նպատակահարմար մեթոդները, նյութերը և գործիքակազմը։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 094467322 հեռախոսահամարով կամ գրել
edutech.registr@gmail.com էլեկտրոնային հասցեին: