Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ընձեռում է վեցամսյա վարձատրվող պրակտիկայի հնարավորություն


22 Նոյեմբեր 2022

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին ընձեռում է վեցամսյա վարձատրվող պրակտիկայի հնարավորություն։ Դիմեք, եթե ցանկանում եքմասնագիտանալ և փորձ ձեռք բերել հետևյալ ոլորտներում.

  • մասնավոր կամ հանրային համագործակցություն (գործընկերային ցանցի ընդլայնում և դրամահավաքների կազմակերպում),
  • մարքեթինգ և հասարակայնության հետ կապեր (այդ թվում միջոցառումների կազմակերպում),
  • ֆինանսներ և գործառնություններ,
  • մարդկային ռեսուրսներ,
  • ուսումնական ծրագրերի նախագծում:

Պրակտիկայի ավարտին ուսանողներին հնարավորություն կընձեռվի միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ծրագրին։

Պրակտիկայի հնարավորություններ նաև առկա են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի  Վանաձորի և Ստեփանակերտի գրասենյակներում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է։

Շտապեք դիմել և սկսել կառուցել Ձեր  կարիերան «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ։ Ավելին այստեղ՝ https://teachforarmenia.bamboohr.com/careers/112:

Լրահոս

Օրացույց

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին

19 Մարտ 2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31 Դեկտեմբեր 2022

«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնող խումբը կրկին Արցախում է

30 Դեկտեմբեր 2022