Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Միջազգային ծրագրեր

Ներառական մասնագիտական կրթություն թեմայով միջազգային առցանց պրակտիկայի մասնակցության հրավեր


24 Նոյեմբեր 2022

Կրթական տեխնոլոգիաների միջազգային կենտրոնը (International Centre for Educational Technologies, Չեխիա) և կրթական SKLAD առցանց հարթակը հայտարարում են «Ներառական մասնագիտական կրթություն՝ ժամանակակից հայացք և մոտեցումներ» թեմայով օնլայն պրակտիկայի անցկացման մասին, որը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 9-20-ը:

Օնլայն պրակտիկայի ավարտին մասնակիցներին տրվում է էլեկտրոնային վկայական:

Պրակտիկայի նպատակն է ներառական  մասնագիտական ​​կրթության զարգացման միջազգային փորձի և միտումների ուսումնասիրություն, հաջողված փորձի վերլուծություն և զարգացման ռազմավարությունների համեմատություն և դրանց ներդրում ներառական կրթության ազգային համակարգերում և ուսումնական հաստատությունների աշխատանքում:

Աշխատանքային լեզուներն են ռուսերենը, անգլերենը: 

Մասնակցության տարբերակներն են՝ անհատապես (1 մարդ) և խմբային (10 և ավել հոգուց բաղկացած խումբ): 

Միջազգային օնլայն պրակտիկային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ ուղարկել դիմում edu@skld.me էլեկտրոնային հասցեին:

Առավել մանրամասն տեղեկատվություն՝ https://skld.me/prof2022 հղումով:




Լրահոս

Օրացույց

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին

19 Մարտ 2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31 Դեկտեմբեր 2022

«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնող խումբը կրկին Արցախում է

30 Դեկտեմբեր 2022