Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության խթանման նպատակով


27 Նոյեմբեր 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «ԵՔ-ԴՄ-ՍՁ 01/23» ծածկագրով «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես երիտասարդության առաջընթացի, երիտասարդների շրջանում գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է ARMEPS (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը (կազմակերպություններին) սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ARMEPS էլեկտրոնային համակարգի միջոցով (www.armeps.am) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 08՝ ժամը 10:00-ը։

Դրամաշնորհի մրցույթի փաստաթղթային փաթեթին, հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/14571:
                                                                                                                  
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` ARMEPS համակարգի միջոցով, 2022 թվականի դեկտեմբերի 08-ին՝ ժամը 10:00։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Արմենուհի Պետրոսյանին։

Հեռախոս` +374 10 599 642

Էլ. փոստ` armenuhi.petrosyan@escs.am
 

Լրահոս

Օրացույց

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին

19 Մարտ 2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31 Դեկտեմբեր 2022

«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնող խումբը կրկին Արցախում է

30 Դեկտեմբեր 2022