Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառման իրականացման համար


30 Նոյեմբեր 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «ԵՔ-ԴՄ-ԵՄ-01/23» ծածկագրով «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրականացման դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է ARMEPS (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը կտրամադրվի դրամական հատկացում՝ առավելագույնը 10 միլիոն 216 հազար դրամի չափով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ARMEPS էլեկտրոնային համակարգի միջոցով (www.armeps.am) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 09-ը՝ ժամը 12:00-ը։

Դրամաշնորհի մրցույթի փաստաթղթային փաթեթին, հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/14589:
                                                                                                                  
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` ARMEPS համակարգի միջոցով, 2022 թվականի դեկտեմբերի 09-ին՝ ժամը 12:00։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Վերոնիկա Խորասանյանին։

Հեռախոս` +374 10 599 641

Էլ. փոստ` veronika.khorasanyan@escs.am
 

Լրահոս

Օրացույց

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին

19 Մարտ 2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31 Դեկտեմբեր 2022

«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնող խումբը կրկին Արցախում է

30 Դեկտեմբեր 2022