Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Տեղական ծրագրեր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


17 Դեկտեմբեր 2022

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակի աշխատակից հաստիքում աշխատանքային պրակտիկա անցնելու համար:

Աշխատանքային պարտականություններն են

  • Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
  • Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
  • Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
  • Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
  • Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
  • Հետևել կենտրոնի կարգուկանոնին, մաքրության և գույքի բարվոք վիճակի պահպանմանը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ններկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
  • Ըստ անհրաժեշտության՝ ստանձնել այլ պարտականություններ:

Անհրաժեշտ որակավորում և պայմաններ

  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն),
  • Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

Դուք կունենաք մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ անցնելու հնարավորություն։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև դեկտեմբերի 27-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ spitakyouthhouse@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի աշխատակից»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:30 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 077 05 91 97:

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023