ՀՀ Ազգային ժողովը եւ Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի գրասենյակը մեկնարկում են խորհրդարանական պրակտիկայի ծրագիրը, որի միջոցով 20 երիտասարդներ ամբողջ Հայաստանից հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը, կաշխատեն խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում եւ Ազգային ժողովի աշխատակազմում:
Հիմնական պարտականությունները լինելու են, սակայն չեն սահմանափակվելու՝
- աշխատանք քաղաքացիների հետ,
- զեկույցների եւ օժանդակ նյութերի մշակում եւ վերլուծություն,
- լրատվության ուսումնասիրություն եւ վերլուծություն,
- նիստերի, հանդիպումների կազմակերպմանն աջակցություն եւ նշումների իրականացում,
- սոցիալական ցանցերի վարում եւ հաղորդակցության բարելավում,
- համայնքային եւ առցանց հանդիպումների կազմակերպում,
- հետազոտական աշխատանքների իրականացում:
Ծրագրի տեւողությունը 10 ամիս է և ամբողջական դրույք:
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ. հունվարի 15:
Ծրագրին դիմելու եւ մանրամասների համար bit.ly/3Glm0ko:
Սույն ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցության շնորհիվ՝ №7201118LA00002 որոշման ներքո, որն իրականացվում է Ընտրությունների եւ քաղաքական գործընթացի ամրապնդման կոնսորցիում (CEPPS) ծրագրի կողմից: