Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Նորություններ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


31 Դեկտեմբեր 2022

Սիրելի երիտասարդներ,

Նոր տարին բոլորիս համար ոչ միայն սպասված ու սիրված, այլև ամենահին տոներից է: Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, և այդ մեկնարկը թող բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:

Ամփոփելով 2022-ը`  նոր հույսերով ու ակնկալիքներով ենք դիմավորում 2023-ը: Թող 2023-ին կրկնապատկվեն ձեռքբերումներն ու հաջողությունները, և իրականություն դառնան չիրականացված երազանքները:

Վերջին շրջանում մեզ պատուհասած փորձությունները մեզ մղում են՝ առավել քան երբևէ վերանայելու մեր արժեքները, տարբերակելու առաջնայինն ու անկարևորը, գնահատելու մեր աշխատանքի արդյունքներն ու բացթողումները: Մեր պետության հիմքերն ամուր են նաև կայուն կրթական համակարգով, զարգացած գիտությամբ, պահպանված ու պաշտպանված մշակութային կոթողներով:

Հավատում ու վստահ ենք, որ մեր երկրի լավ ապագան կախված է երիտասարդներից, և թող գալիք տարին հնարավորություններ ստեղծի ավելի շատ արարելու, ստեղծագործելու, աշխատելու, զարգանալու, ստեղծելու նոր հարթակներ, նոր գաղափարներ:

Նոր տարին նոր հույսերի ու ակնկալիքների տոն է: Մենք հավատում ենք, որ ամեն գալիք տարվա հետ կփոխվի նաև մեր կյանքը, այն կդառնա ավելի լավ ու բարեկեցիկ, ջերմությամբ ու բարությամբ կլցվեն մեր օջախները, ավելի կզորանա ու կբարգավաճի մեր հայրենիքը:

Թող անցնող տարվա հետ մոռանանք բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտությունները։ Եվ թող բոլորի դեմքին իջնեն ժպիտներ, և այն պահպանվի ամբողջ տարվա ընթացքում։ Թող 2023-ին իրականանան բոլորիս ցանկություններն ու նախորդ տարիներին չիրականացած բոլոր իղձերը։ Հուսանք, որ 2023-ը կլինի հուսո, սիրո և ամենակարևորն է՝ խաղաղության տարի։
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Լրահոս

Օրացույց

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին

19 Մարտ 2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31 Դեկտեմբեր 2022

«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնող խումբը կրկին Արցախում է

30 Դեկտեմբեր 2022