Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Միջազգային ծրագրեր

«Երիտասարդ առաջնորդների համաշխարհային գագաթաժողով և մրցանակաբաշխություն – 2023» Դուբայում


05 Հունվար 2023

Համաշխարհային երիտասարական խորհրդարանը (Global Youth Parliament) 2023 թվականի մարտի 17- 20-ը Դուբայում կանցկացնի երիտասարդ առաջնորդների ամենամյա համաշխարհային գագաթաժողովը և մրցանակաբաշխությունը: Այս տարի գագաթաժողովի թեմաներից են խաղաղությունը, նորարարությունը, սոցիալական արդարությունը, մարդու իրավունքները, կայուն զարգացման նպատակները, երիտասարդների առաջնորդությունն ու ժողովրդավարությունը:

Համաշխարհային երիտասարական խորհրդարանը նպատակ ունի հավաքել երիտասարդ առաջնորդներին, նորարարներին, խաղաղարարներին և երիտասարդ ակտիվիստներին ամբողջ աշխարհից մեկ ֆորումում՝ կիսելու իրենց ներդրումը, փորձը և գիտելիքները համապատասխան գլոբալ խնդիրների վերաբերյալ:

Համաշխարհային երիտասարական խորհրդարանը ավելին է, քան գագաթնաժողով: Այն հարթակ է աշխարհի տարբեր երկրների երիտասարդ առաջնորդների համար, ովքեր կարող են կիսվել իրենց փորձով և սովորել լավագույնը շահերի պաշտպանության գործիքների գաղափարների և նախաձեռնությունների մասին՝ երիտասարդության տեսանկյունից կայուն զարգացման նպատակներին հասնելու և երիտասարդներին խրախուսելու լոբբինգ իրականացնել իրենց կառավարություններում:

Համաշխարհային երիտասարդական խորհրդարանը կհանձնի նաև տարեկան մրցանակ, որի հավակնորդներին կարող են առաջադրել բոլորը՝ առցանց գրանցվելով: Հավակնորդը պետք է լինի գագաթաժողովի պատվիրակ:

Որպես պատվիրակ գրանցվելու, գագաթաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել առցանց: Սահմանափակ թվով ֆինանսական զեղչեր են նախատեսված մասնակի կամ ամբողջական ծախսերը հոգալու համար:
 
Դիմելու վերջնաժամկետն է 2023թ. հունվարի 10-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Global Youth Leadership Summit & Award 2023 – Global Youth Parliament հղումով:

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023