Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Նորություններ

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին


19 Մարտ 2023

2023 թվականի սկզբին Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածին նվիրված ««Ժողովրդավարությունն այստեղ/ ժողովրդավարությունն այժմ» արշավի գնահատում և հետագա ընթացքի պլանավորում» համաժողովը «Ժողովրդավարությունն այստեղ/ ժողովրդավարությունն այժմ» երիտասարդական արշավի (https://erit.am/am/view/1853 ) տրամաբանական շարունակությունն էր:

Համաժողովի նպատակն էր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ`
  • գնահատել «երիտասարդական արշավի արդյունքները տեղական, ազգային և միջազգային մակարդակներում՝ հատուկ շեշտադրում անելով իրականացված ծրագրերի ընթացքում ծագած հիմնական խնդիրներին և քաղած դասերին:
  • նպաստել աշխատանքային ցանցերի ձևավորմանը և շահագրգիռ կողմերի միջև փորձի փոխանակմանը:
  • մշակել արշավի համտեքստից բխող հետագա ծրագրերի մասին ընդհանուր պատկերացումները՝ հստակեցնելով մասնակիցներից յուրաքանչյուրի դերը տվյալ ծրագրերում, ինչպես նաև համապատասխան հաղորդակցման ուղիները և օժանդակ միջոցները:
  • ««Ժողովրդավարությունն այստեղ/ ժողովրդավարությունն այժմ» արշավի գնահատում և հետագա ընթացքի պլանավորում» համաժողովի շրջանակներում հետագա գործողությունների պլանը մշակել՝ հատուկ շեշտադրում անելով ազգային և տեղական մակարդակի գործողությունները և դրանց համադրումը եվրոպական մակարդակով նախատեսված գործողությունների հետ:
Համաժողովը համախմբել էր շուրջ 80 մասնակիցների, որոնք բոլորն էլ ներգրավված են արշավում տարբեր դերերով, ինչպիսիք են՝ ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, անդամ երկրների ազգային կոնտակտային կետերը, երիտասարդ ակտիվիստները:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են երկու տեղական երիտասարդական կազմակերպությունների՝ «Եղվարդ» երիտասարդական, բնապահպանական հասարակական կազմակերպության և «Ուղի դեպի» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ Նախարարության Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության կողմից իրականացված ծրագրերը՝ «Միացե՛ք և նեգրավվեք» ճամբարը և «Երիտասարդները հանուն իմաստալից մասնակցության» 5 օրյա ծրագիրը:

ԵԽ երիտասարդության համար իրականացվող ծրագրերին ՀՀ կողմից ներգրավվածությունն էլ ավելի ամրապնդելու համար առաջարկվել է կազմակերպել հանդիպում ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների և Ոլորտն համակարգող պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արշավի շարունակականությունը ապահովելու համար քննարկվել է նաև տարածաշրջանային՝ Հայաստանի դեպքում ԱլԳ երկրների հետ հնարավոր համատեղ միջոցառումների իրականացումը:

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023