Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Միջազգային ծրագրեր

Բուդապեշտում կայանալիք երիտասարդական աշխատանքին նվիրված սիմպոզիումին մասնակցության հրավեր


18 Մարտ 2023

2023 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը Եվրոպայի խորհրդի Երիտասարդական գործընկերությունը Հունգարիայում՝ Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական կենտրոնում, կազմակերպում է «Visible Value: growing youth work in Europe» երիտասարդական սիմպոզիումը։


Սիմպոզիումի նպատակն է՝

  • մեկ ընդհանուր հարթակ տրամադրել երիտասարդական աշխատանք կատարողներին՝ փոխադարձ ուսուցման, կապերի հաստատման տեղեկատվության և փորձի փոխանակման համար, ինչպես նաև՝ Եվրոպական երիտասարդական օրակարգի կիրարկման համար,
  • քննարկել երիտասարդական աշխատանքի ոլորտում իրականացված վերջին հետազոտությունների արդյունքները և ցուցադրել առավել հաջողված փորձը,
  • Եվրոպայի խորհրդի և Եվրամիության՝ երիտասարդական աշխատանքին հարակից նախաձեռնությունների և ձեռքբերումների ներկայացում, կարծիքների փոխանակում առաջիկա տարիների մշտական երկխոսության գործընթացի վերաբերյալ և այլն։


Սիմպոզիումին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց մասնակցության հայտ ներկայացնել մինչև 2023թ. մարտի 21-ի 23.59-ը CET – Կենտրոնական եվրոպական ժամանակով։


Մասնակցության հայտ կարող են ներկայացնել երիտասարդական աշխատանքի ոլորտում հետազոտողները, տեղական, ազգային և միջազգային մակարդակով քաղաքականություն մշակողները, երիտասարդական աշխատող-կամավորները, հաստիքային երիտասարդական աշխատանք կատարողները, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր սերտորեն աշխատում են երիտասարդների հետ, երիտասարդները և այլն։


Կեցության հետ կապված ծախսերը հոգում է ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերությունը:


Սիմպոզիումի մասին առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել Եվրոպայի խորհրդի Երիտասարդական գործընկերության պաշտոնական կայքէջում բացված սիմպոզիումի էջ հետևյալ հղմամբ՝ https://pjp-eu.coe.int/en/web/youth-partnership/symposium-2023 ։

Լրահոս

Օրացույց

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

31 Մայիս 2023

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

31 Մայիս 2023

«Մեր երկրի ապագան որոշելու են այսօրվա երիտասարդները». Գրիգոր Երիցյան

30 Մայիս 2023