Այսօր

Վերապատրաստում՝ մանկապարտեզների ուսուցիչների համար մեդիագրագիտության ուղղությամբ

  05 Փետրվար 2021  408 դիտում
Վերապատրաստում՝ մանկապարտեզների ուսուցիչների համար մեդիագրագիտության ուղղությամբ

Մեր ժամանակներում քննադատական մտածողություն ունենալն ու մեդիագրագետ  լինելն էական անհրաժեշտություն է յուրաքանչյուրի համար: Քննադատական մտածողության ու մեդիագրագիտության զարգացման պրոցեսում ուսուցչի դերը որոշիչ է։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեդիագրագետ են այն հասարակություններն, որոնք կարևորելով ուսուցչի դերը վերջինիս տրամադրել են համապատասխան կրթություն և գործիքակազմ՝ մեդիագրագետ հասարակություն կրթելու համար։

Ուշադրություն․ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում հրավիրում է նախադպրոցական կրթական հաստատությունների ուսուցիչներին մասնակցելու մեդիագրագիտության ուղղությամբ վերապատրաստման ծրագրի։

Այս վերապատրաստումը բացառիկ հնարավորություն է նոր գիտելիք ու տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ժամանակի պահանջներին համապատասխան հմտություններ ձեռք բերելու համար։

Վերապատրաստման շրջանակում կիրականացվեն 4 վեբինարներ ամերիկացի մեդիափորձագետ, Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավար Շերրի Քուլվերի առաջնորդությամբ։

Վեբինարները տեղի կունենան հետևյալ օրերին, հետևյալ թեմաներով՝

  • Փետրվարի 19-ին, ժամը՝ 16։00-ին – «Մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության սահմանումները, դրանց միջև եղած տարբերությունները, մեդիագրագիտության և քննադատական մտածողության կարևորությունը»։
  • Փետրվարի 26-ին, ժամը՝ 16։00-ին –«ԱՄՆ-ի վաղ մանկության կրթական ծրագրերում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտությունը, դրա փորձը և օրինակները»:
  • Մարտի 5-ին, ժամը՝ 16։00-ին– «Տեսություն և պրակտիկա: Ինչպե՞ս է քննադատական մտածողությունը և մեդիագրագիտությունը դասավանդվում ԱՄՆ նախադպրոցական կրթության ոլորտում»:
  • Մարտի 12-ին, ժամը՝ 16։00-ին – «Մեթոդներ, գործնական գիտելիք և հմտություններ մեդիագրագիտություն դասավանդելու համար, ուսուցիչների ինքնակրթության համար նախատեսված հնարավոր հարթակներ»։

Բոլոր 4 վեբինարներին ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն ցուցաբերած մասնակիցները կստանան մասնակցության վկայական, ինչպես նաև կստանան առավելություն՝  մասնակցելու այս տարվա գարնանը Երևանում տեղի ունենալիք մեկօրյա սեմինարին, որը նույնպես անցկացնելու է Շերրի Քուլվերը։

Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 15-ը լրացնել մասնակցության հետևյալ հայտը։

Վեբինարի մասնակիցները կընտրվեն «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի համակարգող թիմի կողմից։

Վեբինարները տեղի կունենան Zoom հարթակում, կտրամադրվի հայերեն համաժամանակյա թարգմանություն:

Վեբինարին մասնակցությունն անվճար է։

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ info@pjc.am , anna.mekhakyan@publicjournalism.am էլ. հասցեներով կամ  +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ