Այսօր

Քաղաքացիական կրթություն՝ Գերմանիայի Արտասահմանյան կապերի ինստիտուտի «Cross Culture» ծրագրի շրջանակներում

  05 Փետրվար 2021  390 դիտում
Քաղաքացիական կրթություն՝  Գերմանիայի Արտասահմանյան կապերի ինստիտուտի «Cross Culture» ծրագրի շրջանակներում

Գերմանիայի Արտասահմանյան կապերի ինստիտուտի (Institut für Auslandsbeziehungen) «Cross Culture» ծրագիրն արդեն 15 տարի երկրների և մշակույթների միջև միջմշակութային շփումների հնարավորություններ է ընձեռում:


Այս անգամ ինտիտուտի ծրագրին կարող են դիմել քաղաքացիական կրթությամբ հետաքրքրվողները։ Քաղաքացիական կրթությունն ինչպես երիտասարդներին, այնպես էլ մեծահասակներին տալիս է անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները՝ հասարակություն ձևավորելու համար։

Ներկայիս մարտահրավերների համատեքստում, ինչպիսիք են պոպուլիզմը, կեղծ լուրերը, ատելության խոսքը, թվային լրատվամիջոցները՝ գիտելիքների անհրաժեշտությունը նշված ոլորտներում ստանում է ավելի մեծ նշանակություն ակտիվ ու ժողովրդավար քաղաքացիական հասարակության համար։

Մարդիկ, ովքեր աշխատում են քաղաքացիական կրթության ոլորտում ու որոշակի նպատակներ են հետապնդում, ծրագրով կստանան անհրաժեշտ գիտելիքներ ու մասնագիտական աճ։

Հետաքրքրե՞ց:

Հայտեր կարելի է ներկայացնել մինչև 2021 թ․դեկտեմբերի 15-ը։ Հայտերի ընդունումը կմեկնարկի 2021 թ․–ի ուշ աշնանը։

Մանրամասները՝ հղմամբ։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ