Այսօր

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը Փոքր դրամաշնորհներ է տրամադրում

  05 Փետրվար 2021  453 դիտում
Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը Փոքր դրամաշնորհներ է տրամադրում

2021 թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը կրկին կընդունի Փոքր դրամաշնորհային ծրագրի հայտեր:

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի

նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1․000-ից 12․000 եվրո, ոպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։ 2020 թվականին Գերմանիայի դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող տասնչորս փոքր նախագծերի՝ ընդհանուր 76.860 եվրո գումարի չափով:

Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես դեսպանությունը կընդունի  կովիդ-19-ի դեմ պայքարին և դրա հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրերի հայտեր, օրինակ՝ պաշտպանիչ դիմակների, ախտահանիչ միջոցների, դեղորայքի, պաշտպանիչ հագուստի, բուժսարքավորումների արտադրության կամ ձեռք բերման, կամ հիվանդանոցներին, ազատազրկման վայրերին, մանկատներին և այլ նմանատիպ հաստատություններին սննդամթերք մատակարարելու համար։ Աջակցման ենթակա ծրագրեր կարող են լինել նաև համավարակի դեմ պայքարի կամ հիգիենայի վերաբերյալ կազմակերպվող վերապատրաստումները։ Աջակցություն կարող է տրամադրվել նաև պետական հաստատությունների՝ համավարակի կանխարգելմանն ու պայքարին ուղղված ծրագրերին։

Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։

Խնդրում ենք նկատի առնել, որ ծրագրային հայտերն ընդունվում են ամեն տարի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանք կարող են ներկայացվել հետևյալ լեզուներից մեկով՝ հայերեն, գերմաներեն կամ անգլերեն։ Հայտերը հնարավոր է ներկայացնել թղթային տեսքով կամ սկանավորված փաստաթղթի տեսքով և պետք է ներառեն ծրագրի երկու պատասխանատուների ստորագրությունները։ Հայտերի ներկայացման համար էլեկտրոնային փոստի հասցեները կգտնեք մեր թարմացված տեղեկատվական թերթիկում։


Դիմելու կարգի և նախապայմանների մասին մանրամասներ կարող եք տեսնել այս հղմամբ։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ