Այսօր

Մեկնարկել է «Տրանսատլանտյան երիտասարդ նորարար առաջնորդների նախաձեռնության» (YTILI) կրթաթոշակային ծրագիրը

  08 Փետրվար 2021  388 դիտում
Մեկնարկել է «Տրանսատլանտյան երիտասարդ նորարար առաջնորդների նախաձեռնության» (YTILI) կրթաթոշակային ծրագիրը

Մեկնարկել է «Տրանսատլանտյան երիտասարդ նորարար առաջնորդների նախաձեռնության» (YTILI) կրթաթոշակային ծրագրի 2021-2022 թթ․ շրջափուլի մասնակցության հայտերի ընդունումը։

Այն նախատեսված է հայաստանցի ձեռներեցների համար, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել և ընդլայնել կապերը։

Ծրագրի շնորհիվ ընտրված մասնակիցները կկարողանան մեկ տարվա ընթացքում կատարելագործել ձեռնարկատիրական գիտելիքները, հեռանկարային կապեր հաստատել Եվրոպայի ու ԱՄՆ-ի բիզնես առաջնորդների հետ ու զուգահեռաբար ծանոթանալ ԱՄՆ կյանքին ու կենցաղին։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այս հղմամբ։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ