Այսօր

Մեկ կիսամյակ ԱՄՆ–ում սովորելու հնարավորություն՝ UGRAD ծրագրի շրջանակներում․ Հայտերի ընդունումը սկսված է

  08 Փետրվար 2021  399 դիտում
Մեկ կիսամյակ ԱՄՆ–ում սովորելու հնարավորություն՝ UGRAD ծրագրի շրջանակներում․ Հայտերի ընդունումը սկսված է

Մեկնարկել է UGRAD ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն է տալիս մեկ կիսամյակ ուսանել Միացյալ Նահանգներում։

Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև նոր միջավայրերին հարմարվելու հմտություններ ու շատ ավելին։

Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած և այս պահին բակալավրիատի ուսանող հանդիսացող երիտասարդները, որոնք հայաստանյան բուհում բակալավրի աստիճան կստանան 2022 թ․ մայիսից առնվազն մեկ կիսամյակ հետո։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ․ փետրվարի 28-ը։

Հայտը ներկայացնելու ու #UGRAD ծրագրի մանրամասների համար տես հղումը։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ