Այսօր

Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից

  08 Փետրվար 2021  497 դիտում
Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, հրավիրում է մասնակցելու դրամաշնորհային ծրագրերի բաց մրցույթի, որն ուղղված է մասնակցային քաղաքականության մոդելների մշակմանն ու զարգացմանը:

«Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը հայտարարում է դրամաշնորհային բաց մրցույթ, որն ուղղված է մասնակցային քաղաքականության մոդելների մշակմանն ու զարգացմանը: Առաջարկվող ծրագրերի շրջանակում պետք է ստեղծվեն քաղաքականության երկխոսության (policy dialogue) մեխանիզմներ՝ քաղաքացիական հասարակության և որոշում կայացնողների միջև, որտեղ համայնքների բնակիչների կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները պետք է լուծում ստանան երկխոսության, քննարկումների, նոր մշակված մոդելների միջոցով:

Երկխոսության այս հարթակները ստեղծվելու են որոշակի խնդրի շուրջ և այդ հարցին լուծում 2 տալու նպատակով՝ այդ թվում նաև երկարաժամկետ: Այստեղ Էական է քննարկման կայացումը և միասնական, հստակ ելքերի գծագրումն ու դրանց շուրջ համակողմ համաձայնությունը:

Հաջողության դեպքում այդ ձևաչափերը կարող են դառնալ տվյալ համայնքում մասնակցային ժողովրդավարության արդյունավետ մոդելներ, որոնք կկիրառվեն և քաղաքացիների, և տեղական իշխանությունների կողմից և որոնք կարող են դառնալ բնակիչներ-ՏԻՄ հաղորդացկության ավելի մնայուն ձևեր ապագա ծրագրերի կազմման ու իրականացման համար:

Հաջողված մոդելները հնարավորություն կստանան ներդրվելու նաև այլ համայնքներում։

Այս մրցույթի շրջանակներում խիստ կարևոր է նաև, որ համայնքի բնակիչները, անհրաժեշտության դեպքում նաև մասնագետները, մասնակից լինեն հարթակում ընթացող քննարկումներին և երկխոսությունը չկայնա միայն ծրագրային թիմի և տեղական կառավարման մարմինների միջև:

Մանրամասներին և թեմատիկ ուղղություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հետաքրքրված թիմերը՝ մինչև 2021թ․ փետրվարի 10-ը, կարող են ուղարկել իրենց նախնական ծրարգրերը հետևյալ հղմամբ։


Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ