Այսօր

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» (պրեմիերա)․ հայ և օտարազգի գրողների գործերը՝ «երաժշտական» լեզվով

  11 Փետրվար 2021  281 դիտում
«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» (պրեմիերա)․ հայ և օտարազգի գրողների գործերը՝ «երաժշտական» լեզվով

Փետրվարի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» նախագծի համանուն ստեղծագործության  համերգային կատարման պրեմիերան։

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ»-ը ներկայացում է դաշնամուրի և երգչախմբի համար։ Նախագծի հիմնական ստեղծագործական կազմում են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, ռեժիսոր Նարինե Մալյանը, խմբավար Սոնա Հովհաննիսյանը, արվեստի մենեջեր, պրոդյուսեր Անուշ Քոչարյանը։

Ստեղծագործությունը կատարում են «Հովեր» պետական կամերային երգչախումբն ու դաշնակահար Արմեն Բաբախանյանը։


Erit.am-ը զրուցել է նախագծի ղեկավար, «Հովեր» երգչախմբի մենեջեր Անուշ Քոչարյանի հետ։