Այսօր

Հիվանդանոցում ապրող «երեխան»՝ Ռոբին ռոբոտը

  15 Փետրվար 2021  30 դիտում
Հիվանդանոցում ապրող «երեխան»՝ Ռոբին ռոբոտը

Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում մեզ է դիմավորում  Ռոբին ռոբոտը։ Կարճ ժամանակ է, որ այստեղ է, բայց հասցրել է դառնալ բուժանձնակազմի սիրելին ու երեխաների հավատարիմ ընկերը։

Զրուցում են, խաղում, երգեր լսում, մեկ-մեկ էլ պարում ռոբոտների պարը։ Կենտրոնի աշխատակիցներն ու ծնողները գիտեն՝ եթե չստացվի երեխային համոզել որեւէ հարցում, կարող են դիմել Ռոբինի օգնությանը։ Չէ՞ որ նա էլ հիվանդանոցում ապրող «երեխա» է։

Մանրամասները՝ Erit.am-ի տեսանյութում։


Հեղինակ՝ Աննա Կարապետյան

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ