Այսօր

Հետազոտական կրթաթոշակ՝ հաստատված գիտական աստիճան ունեցող թեկնածուների համար

  15 Փետրվար 2021  17 դիտում
Հետազոտական կրթաթոշակ՝ հաստատված գիտական աստիճան ունեցող թեկնածուների համար

Լեհ-ամերիկյան Ազատության Հիմնադրամը և Leaders of Change հիմնադրամի ծրագրի ղեկավարը հայտարարում են 2021 թվականին Կիրկլանդի հետազոտական կրթաթոշակների բաց մրցույթ։

Հաստատված գիտական աստիճան ունեցող թեկնածուներին Կիրկլանդ հետազոտական ծրագրի շրջանակում առաջարկում ենք Լեհաստանում մեկ կիսամյակ տևողությամբ հետազոտական կրթաթոշակ՝ 2021/22 ուսումնական տարվա համար։

ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Վարչարարություն/Կառավարում (օրինակ՝ բիզնես, հասարակական կազմակերպություններ, մշակույթ, կրթություն և առողջապահություն)
  • Պետական կառավարում (Կենտրոնական և տեղական պետական կառավարում)
  • Իրավունք
  • Հասարակական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա)
  • Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
  • Շրջակա միջավայրի և կլիմայի պահպանություն
  • Անվտանգություն և կիբերանվտանգություն
  • Ճգնաժամային կառավարում
  • Զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն

Այն թեկնածուներին, ովքեր որոշել են հայրենիք վերադառնալ կրթաթոշակի ավարտից հետո, որպեսզի կյանքի կոչեն կրթաթոշակի շրջանակներում պատրաստված նախագիծը և Լեհաստանում ստացած գիտելիքները, առաջարկվում է հայտ ներկայացնել:

Կիրկլանդ հետազոտական կրթաթոշակը Լեհաստանում ուսանելու կրթաթոշակ է, որն ընդգրկում է սեպտեմբերի կեսերից մինչև հունվարի վերջը ժամանակահատվածը (առաջին կիսամյակը): Կիրկլանդի հետազոտական ծրագրի դրամաշնորհառուները մասնակցում են գիտական սեմինարների և անհատապես աշխատում են գիտական խորհրդատուի հսկողության ներքո։ Այս աշխատանքի վերջնարդյունքը պետք է լինի գիտական հոդվածի նախապատրաստումը:

Ծրագրի ավարտին դիպլոմ ստանալու համար պարտադիր պայման է դրամաշնորհառուի՝ գիտական ղեկավարի կողմից հավանության արժանացած  տպագրության պատրաստ գիտական հոդվածը և կրթաթոշակառուների հունվարյան համագումարում այդ աշխատանքի արդյունքները ներկայացնելը։

Կիրկլանդի հետազոտական ծրագիրն իրականացվում է Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրին զուգահեռ։ Ե՛վ Կիրկլանդի հետազոտական կրթաթոշակի, և՛ Կիրկլանդի ծրագրի դրամաշնորհառուները ծրագրին մասնակցում են աշնանային և ձմեռային կիսամյակի ընթացքում. սեպտեմբերին նրանք մասնակցում են ներածական դասընթացին, ապա՝ դրամաշնորհառուների համաժողովներին  (Նոյեմբեր և Հունվար) և, ցանկության դեպքում, Կիրկլանդի ծրագրի դարամշնորհառուների համար սեպտեմբերից մինչև հունվար ընկած ժամանակահատվածում պատրաստված տարբեր դասընթացներին և վերապատրաստումներին:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Անհրաժեշտ է՝

  • քաղաքացիություն և մշտական բնակության վայր ունենալ Կիրկլանդի հետազոտական ծրագրում ընդգրկված երկրներից որևէ մեկում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա կամ Ուզբեկստան,
  • դիմելու պահին լինել մինչև 40 տարեկան,
  • ունենալ գիտահետազոտական և գիտական աշխատանքի փորձ առնվազն 4 տարի,
  • արտերկրում նախորդ կրթաթոշակին մասնակցելուց առնվազն երկու տարի ընդմիջում, ավելի քան 6 ամիս տևողությամբ,
  • ունենալ գիտական նվաճումներ, այդ թվում՝ հրատարակումներ,
  • տիրապետել լեհերենի կամ անգլերենի նվազագույն B2 մակարդակին: (B2 մակարդակում անգլերենին տիրապետելու դեպքում լեհերենը պետք է լինի առնվազն A1 մակարդակում)։

Ծրագրի առաջարկն ուղղված է այն թեկնածուներին, ովքեր չեն մասնակցել Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրին, չեն ավարտել դոկտորանտուրան Լեհաստանում և չեն դասավանդում Լեհական համալսարանում:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Չորս ամսվա համար վճարվող կրթաթոշակ (ամսական 2200 լեհական զլոտի),
  • Օթևան՝ Լեհաստանում գտնվելու չորս ամիսների ընթացքում,
  • Ճանապարհածախսի փոխհատուցում՝ ըստ տարեկան սահմանված սահմանաչափերի (ժամանում Լեհաստան և վերադարձ),
  • Հասարակական տրանսպորտի ծախսերի փոխհատուցում,
  • գիտական և դիդակտիկ նյութերի փաթեթ՝ մինչև 3500 զլոտի արժողությամբ,
  • Բժշկական ամբուլատոր օգնության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության դեպքում բուժման ծախսերի բժշկական ապահովագրություն,
  • Մասնակցություն դրամաշնորհների ներածական դասընթացին և դրամաշնորհառուների համաժողովին։

 ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Լավագույն թեկնածուները կընտրվեն եռափուլ գնահատման ընթացքում․

  • 1-ին փուլ - Հայտերի քննարկում ըստ համապատասխանության չափանիշների
  • 2-րդ փուլ - Անկախ փորձագետների կողմից թեկնածուների առաջարկած հետազոտական նախագծերի քննարկում
  • 3-րդ փուլ - Հարցազրույցներ (նախատեսված է 2021 թվականի մարտի 30 - ապրիլի 30)

Երրորդ փուլ անցած թեկնածուները էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն մինչև 2021 թվականի մարտի 31-ը: Վերջնական անվանակարգերի մասին տեղեկատվությունը թեկնածուներին փոստով կուղարկվի 2021 թվականի մայիսին։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը՝ ներառելով հետևյալ տեղեկատվությունը՝
  • անձնական տվյալների հարցաթերթիկ,
  • թեկնածուի գիտական գործունեության նկարագրությունը,
  • հետազոտական աշխատանքի նախագիծ – Կիրկլանդի հետազոտական ծրագրին մասնակցության հիմնավորում, ինչպես նաև կատարված հետազոտության արդյունքների կիրառման առաջարկներ (7500-12000 նիշ բացատները ներառյալ)։
  1. Երկու երաշխավորագիր նամակներ (լեհերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով), որոնք հաստատում են թեկնածուի ձեռքբերումներն ու որակավորումը, ինչպես նաև Կիրկլանդ հետազոտական ծրագրին մասնակցելու միջոցով պատրաստած հետազոտության օգտակարությունը թեկնածուի հետագա զարգացման և նրա մասնագիտական կամ սոցիալական ոլորտում գործունեության համար։ Նամակներն ուղարկվում են էլեկտրոնային փոստով:
  2. Ասպիրանտուրայի դիպլոմի պատճենը  պետք է ուղարկել էլեկտրոնային փոստով:

ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Ծրագրի նկարագրությունը և հայտը ներկայացնելու մանրամասն ցուցումները հասանելի են հետևյալ կայքում՝ www.kirkland.edu.pl։ Ուղեցույցը հնարավոր է նաև էլեկտրոնային փոստով պահանջել ծրագրի գրասենյակից։

Դիմում-հայտերը պետք է լրացնել առցանց

Առցանց դիմումը ներկայացնելուց հետո համակարգը կստեղծի հայտի հաստատման փաստաթուղթ, որը թեկնածուն պետք է տպի: Այդ փաստաթուղթը թեկնածուն պետք է ստորագրի և ընթացիկ լուսանկարի հետ միասին սկանավորի և էլեկտրոնային փոստով ուղարկի՝ երկու երաշխավորագիր նամակների և ավարտական դիպլոմի պատճենի հետ միասին հետևյալ հասցեով՝ kirkland@kirkland.edu.pl։

ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Կիրկլանդ հետազոտական 2021/22 կրթաթոշակի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի մարտի 1-ը:

Սահմանված ժամկետից հետո ստացված հայտերը չեն քննարկվի։

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

  • Ծրագրի և ներածական դասընթացի հանդիսավոր բացում (8-10 օր, 2021 թվականի սեպտեմբերի 2-րդ կես),
  • Անհատական հետազոտական աշխատանք Լեհական ակադեմիական կենտրոններից մեկում՝ Վարշավայում, Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում կամ Լյուբլինում (2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի հունվար)
  • Գիտական հոդվածի պատրաստում
  • Դրամաշնորհառուների համաժողովներ․ 2021թ․ նոյեմբեր – 2022թ․ հունվար
  • Մասնակցություն լեհերենի դասընթացի (կրթաթոշակի ողջ ընթացքում)
  • Դրամաշնորհառուների հետազոտական աշխատանքի արդյունքների ներկայացում (2022թ. հունվար)

ԿԱՊ

Leaders of Change հիմնադրամ՝   www.leadersofchange.pl
Կիրկլանդ կրթաթոշակային ծրագիր՝  www.kirkland.edu.pl, Էլ․ հասցե՝ kirkland@kirkland.edu.pl

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ