Այսօր

Միջազգային փառատոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

  17 Փետրվար 2021  67 դիտում
Միջազգային փառատոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

Ռուսաստանի Դաշնության «Զարգացում» մշակութային նախագծերի կենտրոնը 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը կազմակերպում է «Яркий Мир-2021» միջազգային փառատոնը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար:

Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ԿԱՊԿՈՒ երեխաների տաղանդը, բարեկամություն հաստատել նրանց միջև, խրախուսել երեխաներին՝ համագործակցելու և ընկերանալու հասակակիցների հետ, բացահայտել մանկավարժի և ծնողների հաջող փորձը, ոգեշնչել նրանց:

Փառատոնին հրավիրվում են մասնակցելու՝

  • 5-18 տարիքային խմբի ԿԱՊԿՈՒ երեխաները,
  • նրանց հետ աշխատող մանկավարժները,
  • նրանց ընկերները, ներառական կրթություն իրականացնող թիմերը,
  • ծնողները:

Փառատոնի մասնակիցները կարող են ներկայացնել տեսանյութեր, նկարներ, լուսանկարներ, ձեռագործ իրեր, շարադրություններ:

Յուրաքանչյուր աշխատանք կհրապարակվի մրցույթի կայքում՝ https://vk.com/pedagogika_talanta :

Մանրամասներին կարելի է ծանոթանալ` այցելելով փառատոնի կայք՝  https://pedagogika-talanta.ru/yarki_mir_2021:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ