
«Կոնսէլ» ընկերությունը փնտրում է մարքեթինգի, արտաքին և ներքին գնումների մասնագետ։
Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Մարքեթինգ/Գովազդ
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝ Երևան
Վերջնաժամկետ՝ 17 Մարտ
Աշխատանքային պարտականություններ
- Հարցումների պատրաստում և ներկայացում մատակարարներին
- Առկա հարցերի շուրջ նամակագրության վարում մատակարարների հետ
- Պատվերների ձևավորում և ներկայացում ղեկավարի հաստատման
- Հաստատված պատվերների տրամադրում լոգիստիկայի բաժնին և պատվերի բացման և բարձման գործընթացի հետևում ընդհուպ մինչև ապրանքի մուտք պահեստ
- Անհրաժեշտ պիտակավորման գործընթացի կազմակերպում, ներառյալ տեքստերի պատրաստում, տպագրություն և փակցման աշխատանքների կազմակերպում
- Մարքեթինգային ուսումնասիրության շրջանակներում արտաքին և ներքին շուկաներից անհրաժեշտ տվյալների հավաքագրում (վաճառքի մենեջերների, սուպերվայզերի և էլ. աղբյուրների միջոցով), համեմատական աղյուսակների պատրաստում և ներկայացում ղեկավարի վերլուծությանը
- Ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն / ցանկալի է մարքեթինգի ոլորտում/
- Աշխատանքային փորձ մարքեթինգի և գնումների ոլորտում
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Բանակցություններ վարելու հմտություններ
- Ինտերնետ մարքեթինգի հիմնական գիտելիքների լավ իմացություն
Լրացուցիչ տեղեկություն
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արարատյան 90/2
Խնդրում ենք ինքնակենսագրականն (CV) ուղարկել hr@consel.am էլեկտրոնային փոստին` թեմա դաշտում պարտադիր նշելով պաշտոնը,որի համար դիմում եք
Անձնական հմտություններ
Բանակցությունների հմտություններ
Ուշադիր
Վերլուծական հմտություններ
Թիմում աշխատելու ունակություն