Այսօր

Առանց կոֆեինի առույգանալու 5 պարզ եղանակ

  17 Փետրվար 2021  14 դիտում
Առանց կոֆեինի առույգանալու 5 պարզ եղանակ

Չնայած օգտագործվող սուրճի մեծ քանակին, մենք լիցքավորվելու ոչ կոֆեինային մեթոդների կարիք ունենք: Ահա դրանցից հինգը.

Քայլեք
 
Գուցե թարմ օդն է պատճառը, կամ հենց քայլելը, ամեն դեպքում, հետազոտությունները ցույց են տալիս, որ քայլելը բարձրացնում է ուշադրությունն ու նվազեցնում սթրեսը: Եթե ավելին եք ուզում, ջանասիրաբար ու մի փոքր արագ քայլելը կբարձրացնի նաև ձեր տրամադրությունը:
 
Երաժշտություն լսեք
 
Հաճելի երաժշտությունը  կարճ ժամանակահատվածում կլիցքավորի ձեզ: Եթե ոչ միայն լսեք, այլ նաև ձայնակցեք , կամ պարեք, շատ ավելի լավ (իհարկե սա այնքան էլ հեշտ չի լինի անել աշխատանքային ժամերին):
 
Ինչ կասեք թարմ կիտրոնի մասին
 
Մի անհանգստացեք, անհրաժեշտք է պարզապես հոտ քաշել: Հայտնի է , որ ցիտրուսային բույրերը խթանում են մեր միտքն ու տրամադրությունը: Նույնիսկ նարինջը կեղևից մաքրելը բավական է որոշ հակասթրեսային ազդեցություն ստանալու համար:
 
Հաճելի նկարներ թերթեք
 
Գեղեցիկ նկարները կարող են թարմացնել մեզ:Ճապոնական մի հետազոտության համաձայն` երեխաների նկարներ նայելը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը 44%-ով: Փորձեք ինքներդ:
 
Մաստակ ծամեք
 
Սրտի աշխատանքն արագացնելու միջոցով, մաստակ ծամելը նպաստում է դեպի գլխուղեղ արյան հոսքի ուժգնացմանը, ինչն էլ ձեզ ավելի զգոն է դարձնում: Չնայած, ըստ գիտնականների, պատճառը հենց ծամելու գործողությունն է, անանուխի համով մաստակը կարող է էլ ավելի շատ դրական ազդեցություններ թողնել: Անանուխը խթանում  է նյարդային վերջավորությունները. Սա նման է դեմքին սառը ջուր շփելուն: 

Նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ