Այսօր

«Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ ի նպաստ երիտասարդ տաղանդների բացահայտմանը

  17 Փետրվար 2021  161 դիտում
«Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ ի նպաստ երիտասարդ տաղանդների բացահայտմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միհր» ստեղծագործողների միությունը իրականացրել է «Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ «Նորարար» կատարողական արվեստի հարթակի ստեղծմամբ: Հարթակը ներառում է երեք ոլորտ՝ պար, երաժշտություն, գրականություն (խոսք):

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միհր» ստեղծագործողների միությունը իրականացրել է «Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ «Նորարար» կատարողական արվեստի հարթակի ստեղծմամբ: Հարթակը ներառում է երեք ոլորտ՝ պար, երաժշտություն, գրականություն (խոսք):

Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ ծրագիրն իրականացվել է առցանց։ Յուրաքանչյուր ժանրի համար տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ժամանակ երիտասարդ սկսնակ (և ոչ միայն) ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռվել ելույթներ ունենալ: Հիմնական հեռարձակման հարթակը՝ որպես հանդիպման և ստեղծագործելու վայր, եղել է Ժամանակակից արվեստի թանգարանը:

Ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել անկախ ստեղծագործող անձանց, կազմակերպություններին, զարգացնել նրանց ստեղծագործական ունակություններն ու ինքնադրսևորման պայմանները, ստեղծել նրանց միջև համագործակցության հեռանկարներ, ապահովել երիտասարդության շրջանում մշակութային միջոցառումների ակտիվությունը, սերտացնել փորձագետների և երիտասարդ սերնդի միջև կապը՝ մասնագիտական ուղղորդման հնարավորությամբ:

Ծրագրի մասնակից երիտասարդները, բացի իրենց տաղանդն ու ներուժը ներկայացնելու, ինքնարտահայտվելու հնարավորությունից, ստացել են նաև խորհրդատվական աջակցություն փորձագետների կողմից։ Փորձագետների մասնագիտական թիմը ձևավորվել է ըստ ժանրային առանձնահատկությունների: Թիմում հիմնականում երիտասարդներ են, որոնք վարում են ակտիվ ստեղծագործական գործունեություն իրենց ոլորտում։ Նրանց ուղղորդումները հիմնականում միտված են ստեղծագործական, ուսումնական ծրագրերին, դրանց դիմելու առանձնահատկություններին: Հանդիպումները նպաստել են երիտասարդ ստեղծագործողների՝ կայացման և ստեղծագործական գործունեության զարգացման հարցում հուզող թեմաների և խնդիրների  վերհանմանն ու լուծումներ գտնելուն:

Ծրագրի ավարտին յուրաքանչյուր ոլորտից ընտրվել է երեք լավագույն մասնակից և պատրաստվել է տեսանյութ՝ նրանց ստեղծագորածական ներկայացումներով:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ