Այսօր

Դուք այժմ կրկնակի եռանդով պետք է աշխատեք՝ տեր լինելով նաև մեր հերոսացած ուսանողների կորցրած ապագային․ Ամփոփվեց «Լավագույն ուսանող-2020» մրցույթը

  18 Փետրվար 2021  108 դիտում
Դուք այժմ կրկնակի եռանդով պետք է աշխատեք՝ տեր լինելով նաև մեր հերոսացած ուսանողների կորցրած ապագային․  Ամփոփվեց «Լավագույն ուսանող-2020» մրցույթը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են ««Լավագույն ուսանող-2020» մրցույթի հանրապետական փուլի արդյունքները։

Բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ․ այս 7 ոլորտների բակալավրի/ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող ուսանողները հնարավորություն են ունեցել դիմել և դառնալ լավագույնը։ Ներբուհական փուլը հաղթահարած թեկնածուների հայտերը քննել է մրցութային հանձնաժողովը։







«Ունեցել ենք շատ բուռն քննարկումներ։ Պատկերացրեք մի տեղ, որտեղ հավաքվում են բժիշկները, բնագետները, հումանիտարները, գեղարվեստի ոլորտի ներկայացուցիչները, որտեղ մոտեցումները և մենթալիտետը տարբեր են, բայց մենք փորձել ենք բոլորին նույն հարթության վրա, նույն կոնտեքստում և նույն արդար հիմքերի վրա դիտարկել։ Մեկ առ մեկ քննարկել ենք յուրաքանչյուր հայտ։ Քննարկումները գիտական հոդվածների շուրջ հասնում էին մինչև գագաթնակետ՝ թեզի՞ս է, թե՞ հոդված է, ազդեցության գործոններ և այլն»,- պատմում է մրցութային հանձնաժողովի անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենգոյանը։