Այսօր

«Օսկար 2021»․ Տոն, որը հետաձգվեց

  19 Փետրվար 2021  29 դիտում
«Օսկար 2021»․ Տոն, որը հետաձգվեց

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար 2021» մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի ապրիլի 25–ին։ Կազմակերպիչները նշում են, որ այն տեղի կունենա ավանդական ձևաչափով՝ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։

Չնայած այս հայտարարությանը՝ չեն դադարում քննարկումները, որ համավարակով պայմանավորված, այս որոշումը կարող է փոխվել ու մրցանակաբաշխությունը, հնարավոր է, անցկացվի առցանց։

Համավարակն առհասարակ մեծ ազդեցություն ունեցավ կինոարտադրության վրա․ դադարեցվեցին շատ նկարահանումներ, փակվեցին կինոթատրոնները, շատ ֆիլմեր չհայտնվեցին վարձույթում։ Սա հաշվի առնելով՝ մրցանակաբաշխությունը որոշակի փոփոխություններ կատարեց մրցութային ծրագրում ֆիլմերի ընդգրկման կանոններում։

Բացի այդ, այս տարի մեկ արձանիկ պակաս կհանձնվի, քանի որ երկու՝ «Ձայնի լավագույն մոնտաժ» (sound editing) և «Լավագույն հնչունավորում» (sound mixing) անվանակարգերը միավորվել են՝ «Լավագույն ձայն» անվան ներքո:

«Օսկար 2021» թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի մարտի 15–ին, մինչ այդ կինոքննադատներն առանձնացնում են մի քանի հավակնորդների։

«Աղջիկը, որ հույս է ներշնչում» (Promising Young Woman)

Էմերալդ Ֆենելի ֆիլմը երիտասարդ աղջկա մասին, որը վրեժ է լուծում ընկերուհու բռնաբարության համար։ Քերրի Միլլիգանի գլխավոր դերակատարմամբ կերտած կերպարը ոմանք Հոաքին Ֆենիքսի «Ջոկերից» ազեցիկ են համարում։