Այսօր

Ուսման հրավեր Ռենմինի համալսարանից

  19 Փետրվար 2021  24 դիտում
Ուսման հրավեր Ռենմինի համալսարանից

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ռենմինի համալսարանը (Chongyang Institute for Financial Studies at Renmin University of China) կազմակերպում է երկամյա մագիստրոսական ծրագիր (ուսումնառության լեզուն՝ անգլերեն) հետևյալ մասնագիտություններով՝ չինական քաղաքականություն, չինական տնտեսագիտություն, չինական իրավունք և չինական մշակույթ:

Ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն բակալավրի աստիճան, կամ այն պետք է շնորհվի մինչև 2021 թ. օգոստոսի 31-ը:

 Հայտադիմումներն ընդունվում են առցանց՝ մինչև 2021 թ. ապրիլի 30-ը: 2021 թ. մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում տեղի կունենա առցանց հարցազրույց: Ուսումնական տարին կմեկնարկի 2021 թ. սեպտեմբերին:

 Պահանջվող փաստաթղթերին և ընդունելության պայմաններին կարելի է ծանոթանալ կցված նյութից:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ