Այսօր

Համաչափ կրթության ապահովում Սյունիքում

  22 Փետրվար 2021  62 դիտում
Համաչափ կրթության ապահովում Սյունիքում

Գորիսի մամուլի ակումբի կողմից պատրաստված զեկույցը մշակվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

Ուսումնասիրությունն անցկացվել է՝ կիրառելով փաստաթղթային վերլուծության, նախապես մշակված հարցերի միջոցով կատարված հարցազրույցների, ինչպես նաև դիտարկումների մեթոդներով: Հետազոտական թիմի կողմից 2020թ. հուլիսից մինչև 2020թ. հոկտեմբեր՝ Սյունիքի մարզում։

Հաշվի առնելով գյուղական բնակչության կողմից բազմիցս բարձրացված գյուղական բնակավայրերում դպրոցների հետ կապված խնդիրները, կրթության անհամաչափ ապահովումը, մասնավորապես, փոքր դպրոցներում՝ հարցազրույցներն անցկացվել են գյուղական դպրոցներում աշխատող մանկավարժների, տնօրենների, կրթության ոլորտի փորձագետների, այն մարդկանց շրջանում, ովքեր առնչվում են կրթական գործընթացին:

Կատարված ուսումնասիրությունը և արդյունքում մշակված սույն զեկույցը նպատակ ունի վեր հանել Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Տաթև համայնքների օրինակով գյուղական դպրոցների առկա խնդիրները, աջակցել  գյուղաբնակ ուսուցիչների սոցիալական ապահովվածության, խոշորացված համայնքների գյուղական դպրոցների    խնդիրների լուծմանն ուղղված  հանրային քաղաքականության մշակմանը։

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ