
«IDBank»-ի անձնակազմի ուսուցման և զարգացման կենտրոնի մասնագետի հաստիքը համալրելու նպատակով փնտրվում է թեկնածու, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․
Վերջնաժամկետ՝ 06 Մարտ 2021
Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Մարդկային ռեսուրսների կառավարում
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝ Երևան
Աշխատանքի նկարագրություն
Անձնակազմի ուսուցման և զարգացման կենտրոնի մասնագետի հաստիքը համալրելու նպատակով փնտրվում է թեկնածու, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի ուսուցման պորտալի վարում, նյութերի հավաքագրում, մշակում, պարբերական թարմացումների իրականացում և այլն։
- Էլեկտրոնային դասընթացների և այլ ուսուցողական նյութերի մշակում (դասընթացներ, թեստեր, վիդեո դասեր և այլ)։
- Բանկի աշխատակիցների համար ուսումնական նյութերի կազմում, վերապատրատումների կազմակերպում, վարում և արդյունավետության գնահատում։
- Նոր ընդունված աշխատակիցների ներգրավման և ադապտացման գործընթացի կազմակերպում և իրականացում։
- Աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացի մշակում և կազմակերպում։
- Բանկի աշխատակիցների ատեստավորման գործընթացի կազմակերպում, արդյունքների ամփոփում։
- Բանկի ուսանողական ծրագրի շրջանակներում դասընթացների կազմակերպում և անցկացման գործընթացին աջակցում։
- Ուսուցման և զարգացման կենտրոնի ծրագրերի կազմման և իրականացման գործընթացին աջակցություն։
- ՀՀ և միջազգային բանկային, ֆինանսական և այլ հարակից բնագավառներում ուսուցում և խորհրդատվություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում։
- Տարատեսակ թիմային և կորպորատիվ միջոցառումների կազմակերպում և աջակցություն։
- Ուսուցման և վերապատրաստման մեթոդների ու եղանակների բարելավում` կիրառելով միջազգային լավագույն փորձն ու նորամուծությունները։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Ուսուցողական նյութերի վիզուալիզացիայի և պրեզենտացիաների մշակման գերազանց կարողություն,
- Առցանց համակարգերի և հարթակների հետ աշխատելու կարողություն,
- Վիդեո և աուդիո նյութերի մշակման ծրագրերի տիրապետում,
- MS Office ծրագրի գերազանց իմացություն,
- Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություն,
- Հետազոտություններ (research) անելու հմտություններ,
- Ստեղծարար մտածելակերպ,
- Վերլուծական մտածողություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Տարբեր իրավիճակներում աշխատելու, խնդիրների արդյունավետ լուծման և արագ կողմնորոշվելու ունակություն:
- Վերապատրաստումների կազմակերպման փորձը ցանկալի է։
- ՀՀ բանկային և Աշխատանքային օրենսդրության իմացությունը ցանկալի է։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված
Լրացուցիչ տեղեկություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Մասնագիտական հմտություններ
MS Office
Բովանդակության ստեղծում
Հետազոտելու հմտություն
Անձնական հմտություններ
Ուշադիր
Վերլուծական հմտություններ
Թիմում աշխատելու ունակություն
Նորարարություն
Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև՝ Դիմումի ընթացակարգին հետևելով։
Դիմումի ընթացակարգ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով: