Այսօր

Բաց դռների օր Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում՝ օտարերկրյա ուսանողների համար

  24 Փետրվար 2021  74 դիտում
Բաց դռների օր Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում՝ օտարերկրյա ուսանողների համար

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ․ փետրվարի 28-ը հայտարարում է վիրտուալ բաց դռների օր օտարերկրյա ուսանողների համար:

Բաց դռների օրը կանցկացվի երեք լեզուներով.

ռուսերեն՝ https://openday.msu.ru/ru

անգլերեն՝ https://openday.msu.ru/en

չինարեն՝ https://openday.msu.ru/ch:

Միջոցառման ծրագրում նախատեսվում է Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վ. Սադովնիչիի ելույթը, հարցազրույց համալսարանի ֆակուլտետների դեկանների հետ, կրթական ծրագրերի ներկայացում, վիրտուալ այցեր բուհի ուսումնական և գիտական մասնաշենքեր, օտարերկրյա դիմորդների ընդունելության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այլն:

Բակալավրիատ և մագիստրատուրա ուսումնական ծրագրերում օտարերկրյա ուսանողների ընդունելությունը սկսվում է 2021 թ.-ի հունիսի 15-ից:

Ընդունելության փաստաթղթերը հնարավոր է ուղարկել 3 եղանակով՝ Մոսկվայի պետական համալսարանի կայքին /https://webanketa.msu.ru/, էլ. փոստի միջոցով, կամ անձամբ ներկայացնել տվյալ ֆակուլտետի ընդունող հանձնաժողով:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ