Այսօր

Հաշվապահ

  24 Փետրվար 2021  81 դիտում
Հաշվապահ

ԱԿԲԱ Բանկը փնտրում է հաշվապահի՝ Բանկի Ներբանկային գործառնությունների թիմը համալրելու նպատակով։

 

 Վերջնաժամկետ՝ 25 Մարտ 2021

 Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

 Կատեգորիա՝ Հաշվապահություն/Հաշվետարություն/Դրամարկղ

 Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

 Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու և ճշտապահ հաշվապահի՝ Բանկի Ներբանկային գործառնությունների թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքային պարտականություններ

  • Ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվառում, վերջիններիս շարժի հետ կապված գործառնությունների ներկայացում հաշվապահական հաշվառման մեջ,
  • Հաշվապահական փաստաթղթերի փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վարում,
  • Հարկերի և այլ պարտադիր վճարների հաշվառում, հաշվապահական ձևակերպում և պետական բյուջե փոխանցում,
  • Պայմանագրերի, մատակարարների կողմից դուրսգրված սկզբնական հաշվառման փաստաթղթերի համաձայն ստացված և մատուցված ծառայությունների դիմաց վճարած և ստացած գումարների հաշվառում, հաշվապահական ձևակերպում,
  • Հաշիվ-ապրանքագրերի կազմում, առհաշիվ գումարի տրամադրում, հաշվետվության ստու­գում և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, դեբի­տո­րական պարտքերի դասակարգում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ հարակից այլ ոլորտներում,
  • Հաշվապահական հաշվառման միջազգային ստան­դարտների (ՀՀՄՍ) իմացություն,
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազ­գա­յին ստանդարտների (ՖՀՄՍ) իմա­ցու­թյուն,
  • Հարկային օրենսդրության իմացություն,
  • E-invoicing ծրագրի իմացություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
  • Տվյալ ոլորտում մասնագիտական փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Մենք արժևորում ենք

  • Վերլուծական մտածողությունը,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրությունը,
  • Թիմային աշխատանքի հակվածությունը և հաղորդակցման հմտությունը,
  • Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացումը,
  • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակությունը։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Մասնագիտական հմտություններ

ՀՀ բանկային օրենսդրություն

MS Office

ՀՀ հարկային օրենսդրություն

E-invoicing

Անձնական հմտություններ

Ուշադիր

Վերլուծական հմտություններ

Թիմում աշխատելու ունակություն

Սթրեսակայունություն

Ճշտապահություն

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև՝ Դիմումի ընթացակարգին հետևելով

Դիմումի ընթացակարգ

Նշված պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը job@acba.am հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով «Հաշվապահ»։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող և առաջնային ընտրությունն անցած թեկնածուները։ 

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Պահանջվող դիմումի ձև

Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձև

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ