
Օրերս կայացել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է 82 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերից և Արցախից:
Ձյուդոյի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Խաչատրյանը Erit.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջնության արդյունքներից դժգոհ չէ.
«Առաջնության ընդհանուր մակարդակը միջին եմ գնահատում: Մրցանակակիրների հարցում, կարելի է ասել, անակնկալներ չեղան. ովքեր չէին կտրվել մարզումներից, կարողացան մեդալ նվաճել: Այս տարի մասնակիցների քանակը նախորդ տարվա համեմատ շատ էր, ինչը մեզ և՛ փոքր-ինչ զարմացրեց, և՛ ուրախացրեց»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ պատրասվում են միջազգային մրցաշարերի՝ թեպետ վստահ չեն, որ դրանք կկայանան. «Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ցանկացած մրցաշար կարող է չեղարկվել, իսկ 10 հետո կրկին հաստատվել: Չնայած այս անորոշությանը՝ հավաքականը կշարունակի մարզումային գործընթացը: Նախատեսում ենք մարտին ուսումնամարզական հավաք անցկացնել Վլադիկավկազում, հույս ունենք՝ գոնե դրա կայացմանը ոչինչ չի խոչտընդոտի: Եթե չստացվի, հավաքները կշարունակենք Հայաստանում, որպեսզի ձյուդոիստները չկորցնեն մարզավիճակը»,- ասաց մարզիչը:
Ըստ քաշային կարգերի մրցանակակիր են դարձել հետևյալ մարզիկ-մարզուհիները
Տղաներ
60 կգ
- Անդրեյան Աշիկ
- Ներսեսյան Երվանդ
- Հակոբյան Ռուբեն և Իսրայելյան Յուրի
66 կգ
- Աբրահամյան Դավիթ
- Թորոսյան Արտակ
- Դարբինյան Ստյոպա և Մարտիրոսյան Գագիկ
73 կգ
- Ավեդիսյան Արսեն
- Ադամյան Արտյոմ
- Աղանյան Վահե և Պանչուլազյան Կարեն
81 կգ
- Ավետիսյան Մամիկոն
- Կարապետյան Գոռ
- Ամիրջանյան Հրայր և Պողոսյան Սարգիս
90 կգ
- Կարապետյան Արսեն
- Հակոբյան Սմբատ
- Բադալյան Մեսրոպ և Մանուկյան Դավիթ
100 կգ
- Մխիթարյան Նարեկ
- Գրիգորյան Գագիկ
- Խուրշուդյան Նորիկ
+100 կգ
- Հարությունյան Դավիթ
- Մկրտումյան Արթուր
Աղջիկներ
48 կգ
- Ստեփանյան Սուսաննա
- Ադամյան Էլիզա
- Ամիրյան Արփինե
52 կգ
- Մնացականյան Արփինե
- Բալասանյան Ռուզաննա
- Աղաջանյան Արփինե